Tuesday, April 23, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

4 խորհուրդ, որ կօգնեն հաղթահարել ներքին բարդույթները

Ներքին բարդույթները յուրատեսակ տաբուներ են, որոնք մենք ստեղծում ենք մեզ համար ինքնակամ` հաճախ չգիտակցելով, որ հենց դրանք էլ հանդիսանում են հաջողության մեր ճանապարհին ընկած գլխավոր խոչընդոտները:

Ահա 4 խորհուրդ, որ կօգնեն ազատվել ներքին կապանքներից:

ԿԱՌԱՎԱՐԵՔ ՁԵՐ ԽՈՍՔԸ

Առաջին տագնապային ազդանշանը, որ հուշում է` դուք ունեք ներքին բարդույթներ, ձեր խոսքն է: Հետևեք նրան: Ամենայն հավանականությամբ դուք հաճախ եք կրկնում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «դա անհնար է» կամ «ինձ մոտ չի ստացվի»: Երբ դուք ինքնավստահ չեք որոշ հարցերում, հաճախ դա դուրս է պրծնում բերանից և վկայում է այն մասին, որ կան բաներ, որոնք խանգարում և հետ են պահում ձեզ: Փորձեք ինքնուրույն ուշադրություն դարձնել դրա վրա կամ գտեք մեկին, ով կհուշի ձեզ այդ մասին:

ՓՆՏՐԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԳԵԼՔՆԵՐ

Դուք զգում եք, որ դոփո՞ւմ եք նույն տեղում: Միգուցե անցյա՞լը հանգիստ չի թողնում: Կամ էլ չափազանց զգացմունքայի՞ն եք: Շատ կարևոր է խորասուզվել ինքներդ ձեր մեջ, որպեսզի գտնեք այն պատճառները, որոնք ձեզ անհանգստացնում են և խանգարում են առաջ շարժվել:

Ներքին բարդույթների սկզբնաղբյուրները 3-ն են.

Չափազանցված պահանջներ ինքներդ ձեզնից: Դուք կարծում եք, որ պետք է գլուխ հանեք բացարձակապես ամեն ինչից և բոլորից լավ, ընդ որում` ամեն ինչին հասնեք ինքնուրույն: Այդ պահաջներից և ոչ մեկը իրական չէ:

Ապրել հանուն ուրիշների: Շատերը վստահ են, որ իրենց սուրբ պարտքն է մարդկանց ավելի երջանիկ դարձնել կամ էլ ծավալել հասարակական-մարդասիրական գործունեություն: Հաճախ, նույնիսկ, կզոհեք ձեր սեփական շահերը, որպեսզի չարժանանաք շրջապատի քննադատությանը: Այդպիսի ճանապարհը կեղծ է:

Ունենալ ինչ-որ բան: Սա փակ շղթա է: Դուք վստահ եք, որ լիակատար երջանիկ կլինեք, եթե հասնեք ինչ-որ դիրքի կամ ունենաք մի հերթական իր, որի մասին միշտ երազել եք: Ձեզ թվում է՝ դրանից հետո ձեր կյանքն ավելի հեշտ կդառնա, բայց արի ու տես, որ այն առաջվանն է: Դուք էներգիա եք ծախսում անհնարինին հասնելու համար:

ԴԱԴԱՐԵՔ ԿԱՍԿԱԾԵԼ

Ձեր ներքին բարդույթները կարող են ձևավորված լինել վաղ մանկության շրջանում: Քանի որ բավականաչափ ժամանակ է անցել, դրանք մեխվել են ձեր գիտակցության մեջ, և հիմա դրանց շատ դժվար է հեռու վանել: Դադարեք կասկածել, ինքներդ ձեզ թույլ տվեք շունչ քաշել կասկածանքներից, ձեզ պատին դեմ մի տվեք:

Եթե ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, պատկերացրեք, թե ինչ-որ ֆիլմի հերոս եք: Այնպիսի հերոս, որը ստիպված է արգելքներ հաղթահարել: Այդ արգելքը ձեր ներքին ձայնն է, որը պարզապես արդեն զզվեցնում է` ասելով, թե ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, և նրան հարկավոր է լռեցնել: Ինչ կանեիք դուք այդ հերոսի փոխարեն. մտածեք և պատասխանն անպայման կգտնվի:

ՀԱՎԱԿՆՈՏ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Ենթադրենք՝ դուք ձեր առջև նպատակ եք դրել, որին պետք է հասնեք ամեն գնով: Երբ դուք արդեն հաշվարկել եք բոլոր քայլերը, դրանց վրա ավելացրեք ևս մեկը` մի մեծ ու հավակնոտ նպատակ: Այդ հնարքը ձեզ կօգնի շատ ավելի հեշտ գնալ նշված ուղղությամբ: Ամենակարևորն այն է, որ այդ նպատակը ձեզ պետք է դուրս բերի հարմարավետության սովորական միջավայրից: Գուցե դուք միանգամից հաջողության չհասնեք, սակայն քրտնաջան կաշխատեք այդ ուղղությամբ: Որքան շատ աշխատեք, այնքան շատ կհավատաք ինքներդ ձեզ և այն գործին, որը անում եք: Դա կօգնի ձեզ մոռանալ ինքնասահմանափակումների մասին:

Աղբյուր

Leave a Reply

x Close

Like Us On Facebook