Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

4 օդանավակայան, որտեղ սպասելը հաճույք է

Զբոսաշրջիկների մեծ մասի համար օդանավակայանում անցկացրած ժամանակը  անհարմարություն և ժամանակի կորուստ է։ Թռիչքների միջև ժամանակը, ասես, համբերության ստուգում լինի․ քայլերով տերմինալների շենքերը չափելն ու դյութի ֆրիի ցուցափեղկերը ուսումնասիրելը արագ ձանձրացնում է մարդում։ Բայց աշխարհում կան նաև օդանավակայաններ, որտեղ ժամանակումը վառ և գրավիչ ճանապարհորդության լիարժեք մասն է կազմում։

1. Չանգի, Սինգապուր

Սինգապուրի Չանգի օդանավակայանը միայն օդանավակայան չէ, այլ՝ իսկական զվարճանքների կենտրոն։ Օրինակ, թռիչքնեի միջև եղած երկու ժամ ժամանակը լիովին բավարար է բնության գրկում ընկղմվելու համար։  Т1 տերմինալի տանիքին տեղ է գտել հիանալի այգի՝ հարյուրավոր կակտուսներով և աֆրիկյան ու ամերիկյան բույսերով, իսկ Т2 տերմինալում ծաղկում են արևածաղիկն ու խոլորձները։

Չանգիի ռեստորաններում մատուցվում են ասիական խոհանոցի գլուխգործոցներ և կազմակերպվում թեյախմություններ։

 Կինոթատրոններ, խաղային ավտոմատներ, լողավազան, թիթեռների այգի, արտ գոտի․ այստեղ, ավելի շուտ, կարող եք մոռանալ  հաջորդ թռիչքի մասին, քան՝ ձանձրանալ։ Բայց լավագույն ժամանակը անվճար տուրն է Սինգապուրով այն ուղևորների համար, որոնք  5,5 ժամից ավել պետք է սպասեն։ Օրական մի քանի անգամ  Т2 և Т3 տերմինալներից գիդերով ավտոբուսներ են մեկնում, որոնք կանգ են առնում քաղաքի գեղեցիկ վայրերում՝ Փոքրիկ Հնդկաստանում, Չայնա թաունում, Մերլիոնա այգում և այլուր։

Չանգի օդանավակայան, Սինգապուր Չանգի օդանավակայան, Սինգապուր Չանգի օդանավակայան, Սինգապուր Չանգի օդանավակայան, Սինգապուր Չանգի օդանավակայան, Սինգապուր

2. Ինչհոն, Սեուլ

Հարավային Կորեայի գլխավոր ավիահաբը՝ Ինչհոն օդանավակայանը, գտնվում է Սեուլից  70 կմ հեռավորության վրա գտնվող կղզում։ Այստեղ տեղում նստել հնարավոր չէ․ ապակու և բետոնի կողքին գեղատեսիլ այգիներ են, կինոթատրոններ և սահադաշտ, որոնք սպասում են մեծ և փոքր հյուրերի։

Կորեական մշակույթին ծանոթացնում են հենց օդանավակայանից․ հատուկ տուրը սկսվում է արհեստագործական պատկերասրահ այցելությունից, ավարտվում՝ ազգային կոլորիտով տպավորիչ շոուով։

Ամենաանհանգիստների համար մշակվել են հատուկ 1-5  ժամ տևողությամբ էքսկուրսիաներ։ Այդ ընթացքում կարելի է տեսնել բուդդայական տաճարները, առեղծվածային քարանձավներն ու քաղաքային տեսարժան վայրերը․ ով որը ցանկանա։

Ինչհոն օդանավակայան, Սեուլ Ինչհոն օդանավակայան, Սեուլ Ինչհոն օդանավակայան, Սեուլ Ինչհոն օդանավակայան, Սեուլ Ինչհոն օդանավակայան, Սեուլ

3. Նարիտա, Տոկիո

Տոկիոյի երկու օդանավակայաններից մեկը՝ Նարիտան, սպասարկում է միջազգային չվերթների մեծ մասը։ Այն դրախտ է արվեստի սիրահարների համար․ այստեղ բաց է գեղարվեստական պատկերասրահը կաբուկիի խանութ սրահը, իսկ բազմաթիվ քանդակները, վիտրաժներն ու նկարները ներդաշնակ են տերմինալի ինտերիերին։ Օդանավակայանը շրջապատված է այգիներով, թանգարաններով, տաճարներով, աութլետներով և ժամանցի կենտրոններով, բայց ութ ժամից ավել ունենալու դեպքում կարելի է ավելի հեռուն գնալ՝ ճոպանական մայրաքաղաք։

Նարիտա օդանավակայան, Տոկիո Նարիտա օդանավակայան, Տոկիո Նարիտա օդանավակայան, Տոկիո Նարիտա օդանավակայան, Տոկիո Նարիտա օդանավակայան, Տոկիո

4. Համադ, Դոհա

Դոհայի օդանավակայանը շքեղ է․ 2014 թվականին բացված ոճային, տեխնոոգիական այս վայրը կարող է հպարտանալ ժամանցի ապահովման համար անհրաժեշտ ամբողջական փաթեթով։ Համադի տարածքում կան լյուքսային բրենդների բուտիկներ, ռեստորաններ, խաղահրապարակներ, հսկա լողավազանով և մարզասրահով ֆիթնես ակումբ։ Իսկ նրա սահմաններից դուրս այլ հրաշքներ են՝ Քաթարի մարգարիտ էլիտար թաղամասը, Մահմեդական արվեստի թանգարանը, Սուկ Վակիֆ շուկան,  Մշակութային գյուղը, և այս ամենը անվճար  3-ժամյա էքսկուրսիայի շրջանակներում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook