Wednesday, April 24, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դիմակներ չոր և յուղոտ մազերի համար

Դիմակներ չոր մազերի համար

Կարելի է վերցնել 1-ական թեյի գդալ գլիցերին և քացախ, 1 ձու, 2 ճաշի գդալ գերչակի յուղ ու այս ամենը լավ խառնել: Խառնուրդը  քսել մազարմատներին ու թողնել 40 րոպե՝ նախապես գլխին անցկացնելով պոլիէթիլենային գլխարկ և փափաթելով սրբիչ։ 40 րոպե հետո մազերը լվանալ շամպունով:

Դիմակ մազերի համար թարմ վարունգով: Վարունգը քերիչով անցկացնել և հյութին խառնել 1 ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ աղ ու քսել կիսախոնավ մազերին: Դրանից հետո մազերը լվանալ շամպունով ու կիսագոլ ջրով:

Յուղոտ մազերի համար

Շատ լավ է մեղրով, կիտրոնի հյութով, սխտորով դիմակը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր և 1-2 պճեղ քերած սխտոր: Զանգվածը խառնել, քսել մազարմատներին, թողնել 30 րոպե և լվանալ, իսկ  սխտորի հոտից խուսափելու համար, մինչև լվանալը ցայել մանենեխի ջրով։

Յուղոտ մազերի համար կարելի է  խնձորն անցկացնել քերիչով, ավելացնել 2 ճաշի գդալ խնձորի քացախ և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, քսել  մազարմատներին ու թողնել 30 րոպե, որից հետո պետք է գլուխը լվանալ գոլ ջրով ու համապատասխան շամպունով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook