Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

5 մթերք խումարի տհաճ ախտանշանները մեղմելու համար

Խումարային համախտանիշը պայմանավորված է լինում ալկոհոլի չարաշահմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ինտոքսիկացիայով ու դրա հետևանքով առաջացող մի շարք տհաճ ախտանշաններով, այդ թվում՝ հոգնածությամբ, սրտխառնոցով ու սաստիկ գլխացավով։ Այս խնդրի դեմ սովորաբար պայքարում են դեղորայքի միջոցով, իսկ ոմանք էլ փորձում են ազատվել տհաճ ախտանշաններից ալկոհոլի նոր չափաբաժնով, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել բնական միջոցներ և էլ ավելի չծանրաբեռնել օրգանիզմը վնասակար նյութերով։

Նման բնական միջոցների շարքին են դասվում սննդամթերքի որոշակի տեսակները, որոնց գործածությունը կօգնի զգալիորեն մեղմել այս տհաճ խնդրի դրսևորումները, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները:

Սաղմոն

Օրգանիզմում B6 և B2 վիտամինների ցածր մակարդակն ուժգնացնում է խումարի ախտանշանները, մինչդեռ սաղմոնը հարուստ է B խմբի վիտամիններով, ինչի շնորհիվ այս մթերքն օգնում է հեշտությամբ ազատվել տհաճ զգացողություններից։ Բացի այդ, սաղմոնը նաև նվազեցնում է բորբոքումների մակարդակը, ուստի ալկոհոլի չարաշահումից հետո այս ձկնատեսակն ուտելը կօգնի շատ արագ վերականգնվել։

Մեղր, մանգո և այլ մրգեր

Մեղրի ու բնական մրգերի մեջ պարունակվող շաքարն օգնում է շատ արագ դուրս բերել ալկոհոլն օրգանիզմից, ուստի ոգելից խմիչքների գործածությունից հետո խումարից ազատվելու համար կարելի է մանգո, խաղող, նարինջ, տանձ կամ որևէ այլ միրգ ուտել։ Շատ օգտակար կարող է լինել նաև ձմերուկը, որը հարուստ է մեծ քանակությամբ ջրով և օգնում է հեշտությամբ վերականգնել կորցրած ջրի բալանսը։

Բանան և այլ «փափուկ» մթերք

Բանանը, բրինձը, խնձորի խյուսն ու այլ «փափուկ» մթերքը բավական դյուրամարս են, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս դրանք սննդակարգի մասը դարձնել մարսողության խանգարման, փորլուծության, սրտխառնոցի, խումարի կամ նմանատիպ այլ խնդիրների դեպքում։ Նման մթերքը հարուստ է ածխաջրերով, որոնք հանգստացնում են ստամոքսը, իսկ բանանը պարունակում է նաև մեծ քանակությամբ կալիում, որը շատ կարևոր է էլեկտրոլիտներից զրկված օրգանիզմի համար։

Կոճապղպեղ

Այս մթերքը սրտխառնոցի դեմ պայքարի լավագույն միջոցներից է, ուստի այն կարելի է ներառել սննդակարգում նաև ալկոհոլային թունավորումների դեպքում։ Խումարի ախտանշանները նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել չորացրած կոճապղպեղ, ինչպես նաև կոճապղպեղով թեյ կամ սմուզի։

Սպորտային ըմպելիքներ

Ալկոհոլն օժտված է միզամուղ հատկություններով, ինչի հետևանքով կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման ու մի շարք տհաճ ախտանշանների զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման վերականգնել էլեկտրոլիտների բալանսը, իսկ այս տարրերն առավել շատ պարունակվում են սպորտային ըմպելիքներում ու կոկոսյան ընկույզի մեջ պարունակվող հեղուկում։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook