5 մթերք, որոնք մաշկին փայլ են հաղորդում
Հատապտուղներ
Ասաի, գոջի հատապտուղները, ազնվամորին եւ հապալասը հակաօքսիդանտների իսկական պահեստ են, որոնք պատասխանատու են հարթ մաշկի համար: Նախաճաշին ավելացրեք մի բուռ հատապտուղներ, միայն թե փոքր քանակությամբ, քանի որ դրանք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել։
Ավոկադո
Այս պտուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ: Եթե ձեր սննդակարգը ներառում է ավոկադո, դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ձեր մաշկի ու մազերի գեղեցկության համար:
Ծովամթերք
Ծովամթերքի մեջ պարունակվող օմեգա-3 թթուները, ցինկը, ֆոսֆորը եւ սելենը ներսից մաշկի փայլի բանալին են: Եթե սաղմոնն ու միդիան դարձնեք ձեր սննդակարգի մի մասը, ձեր օրգանիզմը ձեզ շնորհակալություն կհայտնի:
Սերմեր
Ձեր սովորական սննդակարգում ավելացրեք դդմի, չիայի, քունջութի եւ կտավատի սերմեր: Սերմերի մեջ պարունակվող միկրոէլեմենտները նպաստում են մաշկի բջիջների վերականգնմանը եւ հավասարեցնում դրա գույնը:
Կանաչիներ
Կանաչին գեղեցկության եւ երիտասարդության իսկական աղբյուր է: Բացի այդ, այն հարուստ է բջջանյութով։ Ճաշին եւ ընթրիքին հնարավորինս շատ կանաչիների տերեւներ ավելացրեք, եւ արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Աղբյուրը՝ Ivona.ua