Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

7 հայտնի հարսանեկան ավանդույթներն ու ծագումնաբանությունները

Հարսանյաց օրերը լի են ավանդույթներով։ Տարբեր պատմական տարրեր կան, որոնք ներգրավված են հարսանյաց արարողություններում: Սակայան հաճախ չգիտենք, թե որտեղից են դրանք առաջացել։

«Easy Weddings» հարսանյաց պարբերականը, անդրադառնալով այս թեմային, նշել է որոշ հարսանյաց ավանդույթներն ու դրանց ծագումնաբանությունները:

Հարսանիքի ժամանակ ինչ-որ հին իր կրելը

հին իրեր կրելը՝ հարսանիքի ժամանակ

Այս ավանդույթը գալիս է շատ վաղ ժամանակներից։ Այն հարսնացուները, ովքեր հին կոշիկներ էին կրում արարողությունների ժամանակ, հաջողակ էին համարվում։

Անձրև՝ հարսանիքի օրը

rain on a wedding day

Հինդուի ավանդույթի համաձայն, անձրևը՝ հարսանիքի օրը համարվում է հաջողության նշան: Բացի այդ, ըստ նրանց մեկ այլ ավանդույթի՝ հարսանիքի օրը հարսանյաց զույգին բառացիորեն կապում էին՝ հանգույց ստանալով։ Այսպես նրանք ցուցադրում էին զույգի միասնությունը։ Այսպիսով, հարսանիքի անձրևը հաջողակ է, քանի որ թաց հանգույցն ավելի դժվար է բացել: Սա խորհրդանշում է գալիք ամուր ամուսնությունը:

Հարսանիք՝ ամռանը

հարսանիք՝ ամռանը

Կյանքը 1500-ականներին լրիվ այլ էր քան այսօր։ Մարդիկ իրենց հարսանիքը նշում էին ամռանը, ոչ թե այն պատճառով, որ եղանակը լավ էր, այլ այն պատճառով, որ մարդիկ իրենց տարեկան լոգանքը ընդումում էին մայիսին և ամառր թարմ էին լինում։

Հարսանեկան մատանու մատը

մատանու մատը

Շատերը մինչ այսօր շփոթում են ամուսնության մատը։ Ամուսնության մատը՝ ձախ ձեռքի 4րդ մատն է։ Դրա հիմնական պատճռն այն է, որ այն միակ մատն է, որով անցնում է դեպի սիրտ տանող երակը։

Քող կրելը

հարսանյաց քող

Ավանդաբար հարսնացուները քող էին կրում, որպեսզի պաշտպանվեին չար ուժերից, որոնք կարող էին վնաս հասցնել նրանց երջանկությանը։

Քող կրելու հաջորդ պատճառը այն է, որպեսզի այն ընդգծի հարսի մաքրությունը։ Քողը ընգծում է այն փաստը, որ հարսնացուին ոչ մի այլ ուրիշ տղամարդ չի կարող տեսնել մինչ նրա հարսանիքի օրը։

Հարսնացուն՝ փեսացուի ձախ կողմում

հարսնացուն՝ փեսայի ձախ կողմում

Սա քրիստոնեական ավանդույթ է։ Հարսնացուն կանգնում է փեսացուի ձախ կողմում, քանի որ փեսացուն ազատ է պահում իր աջը՝ չարի հետ կռվելու համար։

Հարսանիքը՝ շաբաթվա կեսերին

wedding in the middle of the week

Մեր օրերում հարսանեկան ամենատարածված օրը շաբաթն է։ Սակայն, ըստ անգլիական ավանդույթի, ամուսնանալու լավագույն օրն իրականում չորեքշաբթին է: Երկուշաբթի օրը համարվում է հարստության օր, իսկ երեքշաբթին՝ առողջության օր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook