Thursday, April 18, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

9 մթերք, որոնք չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին

Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին: Որոշ դեպքերում դատարկ ստամոքսին այս կամ այն մթերքն օգտագործելը պարզապես անարդյունավետ կլինի, իսկ որոշ դեպքերում էլ կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին:

1.      Յոգուրտ

Շատերն են սիրում առավոտյան յոգուրտ ուտել, սակայն դատարկ ստամոքսին յոգուրտ ուտելու դեպքում ստամոքսում գտնվող աղաթթում պարզապես կքայքայի յոգուրտում պարունակվող կաթնաթթվային բակտերիաները, ինչի հետևանքով օրգանիզմը ոչ մի օգուտ չի ստանա:

2.      Տանձ

Տանձը նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին, քանի որ այն պարունակում է չափազանց կոշտ մանրաթելեր, որոնք կարող են վնասել ստամոքսի լորձաթաղանթը:

3.      Լոլիկ

Լոլիկները հարուստ են դաբաղանյութերով, որոնք բարձրացնում են ստամոքսի թթվայնությունը: Սա կարող է հանգեցնել գաստրիտի, պանկրեատիտի կամ կոլիտի:  Լոլիկից բացի դաբաղանյութերով հարուստ են նաև խուրման ու քաղցր կարտոֆիլը:

4.      Բանան

Դատարկ ստամոքսին բանան ուտելու դեպքում արյան մեջ կտրուկ բարձրանում է մագնեզիումի մակարդակը, ինչը կարող է բացասաբար ազդել սրտի աշխատանքի վրա: Բացի այդ, դատարկ ստամոքսին բանան ուտելու դեպքում խանգարվում է կալիումի ու մագնեզիումի բալանսը, ինչը դառնում է թուլության ու քնկոտության պատճառ:

5.      Ցիտրուսային մրգեր

Ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ մրգային թթուներ, ինչի հետևանքով դրանք դատարկ ստամոքսին ուտելու դեպքում կարող է առաջանալ ստամոքսի այրոց և անգամ գաստրիտ:

6.      Սուրճ

Սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը և կարող է դառնալ ստամոքսի այրոցի և ծանրության զգացողության առաջացման պատճառ: Բացի այդ, ամեն օր նախաճաշի փոխարեն սուրճ խմելու դեպքում առաջանում է սերոտոնինի դեֆիցիտ, ինչն էլ հանգեցնում է օրվա ընթացքում ընկճված վիճակի:

7.      Ալկոհոլային ըմպելիքներ

Դատարկ ստամոքսին ալկոհոլ օգտագործելու դեպքում մարդը երկու անգամ արագ է արբում: Բացի այդ, այդ ժամանակ խումարի ախտանշանները շատ ավելի տհաճ են լինում, քանի որ տոքսիկ նյութերը շատ ավելի դանդաղ են դուրս գալիս օրգանիզմից:

8.      Սառը գազավորված ըմպելիքներ

Այս սովորությունը ոչ միայն բացասաբար է ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա, այլև դանդաղեցնում է արյան հոսքը դեպի այս օրգանը, ինչը բացասաբար է ազդում մարսողության գործընթացի վրա:

9.      Մաստակ

Ծամելու գործընթացը խթանում է մարսողական տրակտի աշխատանքը և ստամոքսը սկսում է ստամոսահյութ արտադրել՝ սնունդը մարսելու համար: Սակայն երբ ստամոքսահյութը կուտակվում է դատարկ ստամոքսում, տուժում է ստամոքսի լորձաթաղանթը: Այս ամենի հետևանքով կարող է զարգանալ քրոնիկական գաստրիտ ու կոլիտ:

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook