Friday, March 29, 2024
Նորություններ

Biogen Inc. դեղագործական հսկան ջեներիկային ընկերությունների դեմ 26 հայց է ներկայացրել

Ամերիկյան դեղագործական Biogen Inc. ընկերությունը արտոնագրային հայցեր է ներկայացրել ջեներիկային ընկերությունների դեմ` պաշտպանելու համար ցրված սկլերոզի դեմ իր Tecfidera (տեկֆիդերա) դեղամիջոցը:

Boston Business Journal-ը հայտնում է, որ հունիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը դաշնային դատարան է ներկայացրել 26 տարբեր դատական հայցեր, որոնցով  ավելի քան 20 դեղարտադրողների, այդ թվում` Mylan Pharmaceuticals-ին եւ Novartis Sandoz-ի ստորաբաժանմանը մեղադրում է իր արտոնագրային իրավունքների խախտման մեջ:

Քեմբրիջի դեղարտադրողը «զգալի եւ անուղղելի վնաս կկրի, որի դեմ իրավական պաշտպանության համարժեք միջոց չկա», եթե դատարանը Sandoz-ին չպարտադրի չվաճառել Tecfidera ջեներիկը մինչեւ նշված արտոնագրերից երեքի գործողության ժամկետի լրանալը, նշված է  Biogen Inc.-ի հայցում ընդդեմ Novartis ջեներիկային ստորաբաժանման:

Խոսքն այն արտոնագրերի մասին է, որոնց ժամկետը լրանում է 2018-ից 2028 թվականների ժամանակահատվածում: 2013 թվականին FDA-ի կողմից Tecfidera դեղամիջոցը հավանության արժանացնելուց հետո, դրա վաճառքից ընկերության շահույթը հասել է գրեթե 4 մլրդ դոլարի` 2016 թվականին Biogen Inc.-ի ընդհանուր 11,4 մլրդ դոլար շահույթի դեպքում: Սակայն վերջերս հավանություն ստացած Roche ընկերության Ocrevus դեղամիջոցը կարող է կրճատել Tecfidera-ի վաճառքի ծավալները:

Բացի Mylan-ից եւ Sandoz-ից ամերիկյան դեղագործական հսկան հայցեր է ներկայացրել նաեւ Sun Pharma, Teva Pharmaceuticals եւ Glenmark Pharmaceuticals ընկերությունների դեմ:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook