Giorgio Armani Նորաձևության տունը բժշկական խալաթներ կարտադրի
Իտալական Giorgio Armani նորաձևության տունը կսկսի արդատրել մեկանգամյա օգտագործման սանիտարական զգեստներ`բժիշկների անձնական պաշտպանությունն ավելի անվտանգ դարձնելու նկատառումներով: Այս մասին հայտնում է Repubblica-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Նշվում է, որ բժշկական խալաթների արտադրությամբ կզբաղվեն Իտալիայում գտնվող Armani-ի բոլոր արտադրական ձեռնարկությունները:
Ավելի վաղ Giorgio Armani նորաձևության տունը Միլանում և Հռոմում կորոնավիրուսի դեմ պայքարով զբաղվող մի քանի հիվանդանոցի և հետազոտական կենտրոնի 1,25 միլիոն եվրո էր տրամադրել: