Saturday, April 20, 2024
Նորություններ

Mastercard-ն Այժմ թույլ կտա վճարում իրականացնել ժպիտի միջոցով

Ֆինանսական ծառայություններ մատուցող Mastercard կորպորացիան շուտով սպառողներին թույլ կտա վճարել ժպիտի միջոցով կամ ձեռքի թեթև շարժմամբ։

Ըստ ընկերության ներկայացուցիչների, բանկերի, առևտրով զբաղվող ընկերությունների ու պրովայդերների համար կներկայացվի նաև Կենսաչափական վճարումների նոր ծրագիր (Biometric Checkout Program), որը կսահմանի մի շարք ստանդարտներ, և որին վերջիններս պարտավոր կլինեն հետևել կենսաչափական տվյալների միջոցով գործարքներ իրականացնելիս։

Ընկերությունը նաև հրապարակել է մի հետազոտություն, որի համաձայն համաշխարհային սպառողների 74%-ը դրական է վերաբերվում կենսաչափական տեխնոլոգիային, և կանխատեսվում է, որ առանց կոնտակտի կենսաչափական տեխնոլոգիայի շուկան մինչև 2026 թվականը կհասնի 18,6 միլիարդ դոլարի:

Ինչպես է դա աշխատում?

Mastercard-ի Biometric Checkout ծրագրին միացած կազմակերպությունները կկարողանան իրենց հաճախորդներին առաջարկել գրանցվել կենսաչափական վճարումների համար: Գրանցվելուց հետո այդ մարդիկ կկարողանան վճարումներն անել պարզապես տեսախցիկին ժպտալով կամ հատուկ ընթերցող սարքի վրա ձեռքը թափահարելով։

Mastercard-ը նշում է, որ կենսաչափական տվյալների միջոցով իրականացվող գործարքներն ունեն մի շարք առավելությունները, ինչպիսիք են դրանց կատարման արագությունը, անվտանգության մակարդակը, բացի նշվածներից անհպում վճարումները նաև շատ ավելի հիգիենիկ են։

Կենսաչափական վճարումների համակարգը հեշտությամբ կարող է ինտեգրվել այն ծրագրերին, որոնք սպառողների նախորդ գնումների հիման վրա տարբեր ապրանքների անհատականացված առաջարկություններ են ստեղծում։

Առաջին փորձնական ծրագիրը կմերկնարկվի այս շաբաթ Բրազիլիայում տեղական Payface ստարտափի հետ համատեղ St Marche սուպերմարկետների ցանցի հինգ վաճառակետերում:

Համաձայն Mastercard-ի, հաջորդիվ նոր ծրագիրը նախատեսվում է ներդնել Մերձավոր Արևելքում և Ասիայում, այնպիսի գործընկերների հետ համատեղ, ինչպիսիք են NEC-ը, Aurus-ը, PaybyFace-ը, PopID-ն ու Fujitsu-ն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook