Friday, April 19, 2024
Նորություններ

«Stent for life». 2022 թվականին արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական «Stent for life»  ծառայությունների տրամադրման արդյունքում այս տարի արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել:

  Պետությունը անվճար իրականացնում է սրտի անհետաձգելի վիրահատությունների՝ Stent for life՝ կյանքեր փրկող ծրագիրը 2015 թվականից: Ծրագիրը ավելի ընդլայնվել է 2018-2019 թվականների ընթացքում, որ կրում է շարունակական բնույթ:
 «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյան՝ ընդգծելով, որ 2015 թվականից սկսած տարեկան  միջինը 2000-ից 2200 շահառու է սպասարկվել:

Մասնագետի խոսքով ծրագրի արդյունավետ շահագործման արդյունքում սրտամկանի սուր ինֆարկտից մահվան դեպքերը վերջին տարիներին նվազել են: «Եթե 2015 թվականին սրտամկանի սուր ինֆարկտից մահացությունը կազմել է 8.4 տոկոս, ապա 2021-ին՝ 3.9: Ցուցանիշի նվազմանը նպաստել են սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները»,- ասաց նա:

 Համլետ Հայրապետյանը նշեց, որ 2018 թվականին ոչ դեղապատ ստենտը փոխարինվեց դեղապատ ստենտով, և ևս մեկ տարի անց ավելի ընդլայնվեց շահառուների ցուցակը, նաև թույլատրվեց անհետաձգելի ստենտավորում իրականացնել ոչ ST էլևացիա ունեցող հիվանդների մի մասին՝ պայմանավորված տվյալ զարկերակի առանձնահատկություններով:

Բժիշկն ընդգծում է՝ առօրյայում հաճախ քաղաքացիները պահանջում են անվճար ստենտի տեղադրում, բայց կոնկրետ այս ծրագրի դեպքում կան սահմանված բժշկական չափորոշիչներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook