Thursday, April 25, 2024
Նորություններ

Brain Awareness Week-ն անցկացնելու հնարավորությունը երկրորդ տարին անընդմեջ ստացել է ԵՊԲՀ ՈՒԽ ուսանողական գիտական ընկերությունը

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի ևս նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (FENS) կողմից հայտարարված ուղեղի ճանաչման շաբաթը (Brain Awareness Week) Հայաստանում կազմակերպելու և կազմակերպության միջոցառումների շարքում Հայասատանը ներկայացնելու հնարավորությունը երկրորդ տարին անընդմեջ ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒԽ ուսանողական գիտական ընկերությունը:

Brain Awareness Week-ը անցկացվում է ամեն տարվա մարտին, այն միջոցառումների շղթա է, որի նպատակն է հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ յուրահատկություններին և նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտություններին:

Մեկշաբաթյա արշավը ներառում է հետաքրքիր դասախոսություններ, հետազոտությունների ներկայացում, այց ինչպես Երևանի, այնպես էլ տարբեր մարզերի դպրոցներ, ֆիլմերի դիտում-քննարկում և այլ միջոցառումներ: Ինչպես տեղեկացրեց ՈՒԳԸ նախագահ Սենիկ Մատինյանը, այս տարի ավելի քան 26 երկրից ուղարկված 76 հայտերի շարքում հաղթող է ճանաչվել նաև մեր հայտը։

Հաղթած հայտերին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝
http://www.fens.org/Outrea…/FENSBrainAwarenessWeek/BAW-2018/
Դե ինչ, այս տարի մարտի 12-18-ը  մենք կրկին կմիավորվենք ուսումնասիրելու օրգանիզմի ամենակարգապահ ու առեղծվածային օրգանի աշխատանքը:

Հետագա տեղեկություննեի համար հետևեք հետևյալ Էջերին՝
https://www.facebook.com/ysmu.amsp/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook