Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Տուբերկուլոզի հիվանդացության ցուցանիշների շարժընթացը Հայաստանի Հանրապետության պենիտենցիար և քաղաքացիական առողջապահության համակարգերում

Ք.Կ. Վարդանյան, Ա.Կ. Հայրապետյան, Ա.Ի. Հովհաննիսյան, Հ.Տ. Սարգսյան

Ուղղիչ հիմնարկներում պահվող անձանց շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածման, կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցերը բավականին արդիական են և մեծ ուշադրություն են գրավում։ Տուբերկուլոզի, ՄԻԱՎ-վարակի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների արագ տարածումը ուղղիչ հիմնարկների համակազմի շրջանում կարող է զգալի սպառնալիք ստեղծել քննության տակ գտնվողների, դատապարտյալների, այդ հիմնարկների աշխատակիցների առողջությանը և կյանքին, ինչպես նաև համաճարակի վտանգ՝ բնակչությանը։

17690732_1100645380041451_524384384_n

Ուսումնասիրվել է համեմատական տեսակետից տուբերկուլոզի առաջնային և դիսպանսեր հիվանդացության դինամիկան առողջապահության ուղղիչ և քաղաքացիական համակարգերում 12–ամյա ժամանակահատվածում: Հետազոտության անցկացման համար օգտագործվել են վերոհիշյալ երկու գերատեսչությունների պաշտոնական վիճակագրության և տարեկան հաշվետվությունների նյութերը նշված ժամանակահատվածի համար։ Հետազոտված ողջ ժամանակահատվածում տուբերկուլոզի ընդհանուր հիվանդացության ցուցանիշը պատիժ կրող անձանց շրջանում մի քանի անգամ գերազանցում է համազգային ցուցանիշի մակարդակը։ Դա պայմանավորված է, ըստ երևույթին, նրանով, որ նշված հիմնարկներում պահպանվում են անբարենպաստ հասարակական և բժշկակենսաբանական գործոն- ները։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook