Friday, April 19, 2024
Beauty and care

Արևայրուք…Ինչպե՞ս ճիշտ խնամել և չվնասել արդեն իսկ վնասված մաշկը

Նախ,հարգելի ընթերցող նշենք րոր Դուք արդեն իսկ վնասել եք Ձեզ՝արևային լոգանքի ժամանակ գերազանցելով ուլտրամանուշակագույն ճառագյաթների թույլատրելի դոզան…

Ինչպե՞ս ճիշտ խնամել և չվնասել արդեն իսկ վնասված մաշկը…

Համոզված եմ,որ բոլորին քաջ ծանոթ են լայն տարածում գտած տնական միջոցները: Միֆեր մածունի,տոմատի մածուկի,բուսայուղի և այլնի մասին: Իսկ հիմա ճշմարտությունը.
բուսայուղ՝հանդիսանալով յուղային մակերես,պատելով մաշկը մենք պարփակում ենք ջերմությունը և խոչնդոտում դրա ցրմանը՝ջերմատվությանը դեպի արտաքին միջավայր:Եվ մաշկը պաղեցնելու փոխարեն,խորացնում ենք այրվածքը՝վնասում ենք ինքներս մեզ:

Մածուն.այրված մաշկը հանդիսանում է ինքնին վնասված մակերես և մածուն քսելով,՛՛բուսայուղի էֆեկտից՛՛ զատ,կանգնում ենք երկրորդային ինֆեկցիայի վտանգի առջև:Նույնն է նկատվում տոմատի մածուկի օգտագործման դեպքում:

Լուծումը շատ հեշտ է:Անհրաժեշտ է օրվա մեջ մի քանի անգամ ցայել մարմինը պաղ ջրով:Առաջին օրերը դնել թանզիֆե սառը թրջոցներ,արդյունավետության,ինչպես նաև ցավը մեղմելու համար:

Հանգւտացե՛ք առողջ…

Պատրաստեց՝ Հ. Մ.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook