ԲՈՒՍԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ-մաշկի ցան

Դժնիկ-20գրամ փոշիացրած կեղևի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր:Թրմել, քամել:Խմել  1 բաժակ առավոտյան և երեկոյան ուտելուց առաջ:

Հազարատերևուկի ծաղիկները և նռան կեղևը փոշիացնել,խառնուրդի վրա ավելացնել ձվի սպիտակուց:Ստացված խառնուրդը քսել կտորի վրա և դնել մաշկին:

 բեկտենի -փոկուռի -Крушина  

Բեկտենու կեղևը,կեչու տերևները,եռագույն մանուշակի վերգետնյա հատվածը, սև թանթրվենու ծաղիկները,հոռոմ-սամիթի պտուղները և բիանի արմատները`20 ական գրամ,փոշիացնել,պատրաստել խառնուրդ:Բուսահումքից վերցնել  2 ճաշի գդալ վրան լցնել 1 բաժակ ջուր, եռացնել,թրմել,քամել: Օգտագործել խրոնիկական փորկապի հետևանքով առաջացած ցանի դեպքում:

Սագմատնունու,կանթեղախոտի, հազարտերևուկի վերգետնյա հատվածները և երիցուկի ծաղիկները  25-ական գրամ, փոշիացնել,պատրասսել բուսահումք:Ստացված բուսահումքից վերցնել 1 ճաշի գդալ,վրան լցնել 1 բաժակ  եռացրած ջուր, թրմել 30 րոպե,քամել:Խմել օրական 2 բաժակ` կումերով: Օգտագործել քոր եկող ցանի դեպքում:

Սեզ-4 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի  վրա լցնել 1 բաժակ ջուր:Թողնել 12 ժամ,ապա քամել: Նստվածքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր:10 րոպե հեըո քամել:
2 լոծույթները խառնել իրար:  Խմել 1 օրվա ընթացքում:

Դժնիկ,եղջերափուշ,ալաժահրի,
 դժնիկ լուծողական –жостер слабительный-

Բնափայտն ամուր է, գեղեցիկ, դեղնակարմրավուն, սպիտակադեղնավուն արտաբնափայտով։ Օգտագորխվում է ատաղձագորխության և փականագործության մեջ։ Կեղևը պարունակում է դաբաղանյութեր և ներկանյութեր (դեղին և դարչնագույն)։ Պտուղներն օգտագործվում են բժշկության մեջ, ստանում են ներկանյութեր։ 




Սագամատնունի, մատնունի-արծաթախոտ-
лапчатка гусиная
Արմատից ու վերգետնյա մասից ստացված պատրաստուկները բարձրացնում են արյունատար անոթների էլաստիկությունը, իջեցնում են ճնշումը, նպաստում ռադիոնուկլիդների հեռացմանն օրգանիզմից, կարգավորում սրտի ռիթմերը, լավացնում արյան որակը՝ նվազեցնում խոլեսթերինն ու ավելացնում էրիթտրոցիտների քանակը, կարգավորում աղիների աշխատանքը, ունեն լեղամուղ, հակաուռուցքային ազդեցություն:







Ապրեք  Առողջ

պատրաստեց՝  Ա .  Հարությունյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook