Երեխայի հոգեսեռական զարգացման փուլերը


 Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա երեխայի հոգեսեռական զարգացման մասին: Այս տեսությանը անդրադարձել է Ֆրոյդը: Նա շատ մեծ նշանակությունէ տվել  վաղ մանկությանշրջանին, քանի որ այդ շրջանի փորձառությունը որոշիչ դեր է խաղում ձևավորվողհոգեկանի համար: Ըստ Ֆրոյդի երեխայի հոգեկան զարգացմանփուլերն են՝
1 ,   Մինչև1,5 տարեկան հասակը կոչվում է օրալ: Այս փուլում  հաճույքի հիմնական աղբյուրը երեխայի բերանն է, լեզուն, շրթունքները, որոք ստանում են էրոգեն նշանակությունբերանի խոռոչում, երբ երեխան սնվում է մոր կաթով: Այս փուլում երեխան աստիճանաբար առանձնացնում  և ճանաչում է առաջին օբյեկտը՝ մորը: Այս փուլով սկսվում է նաև եսի ձևավորումը: Օրալ շրջանի անբավարարվածության դեպքում լիբիդո  էներգիան ֆիքսվում է և կարող է արգելակել զարգացումը: Վտանգավորէ նաև չափազանց բավարարվածությունը, որը  նույնպես  խանգարում է զարգացման նորմալ ընթացքին:

     2,  Երկրորդ փուլը կոչվում է Անալ, որը ընդգրկում է  1,5իվ մինչև 2,3 տարիքայինշրջանը: Այս փուլում էրոգեն են դառնում դեֆերացիայի և միզարձակության հետ կապված օրգանները: Այսինքն՝ երեխան բավարարություն է  ստանում դեֆերացիայիև միզարձակության միջոցով: Այս փուլում երեխան սկսում է նաև տիրապետելէլեմենտար  գործողությունների, ձեռքերի շարժումներին:

.  3.  Երրորդ փուլը կոչվում է ֆալիկ  կամ էդիպալ (հին հունական գրականությանմեջ հայտնի է <Էդիպ արքա> ողբերգությունը, որի  մեջ էդիպը սպանում է իր հորը և ամսնանումէ մոր հետ) փուլ: Այս փուլը ընդգրկումէ 2,5-ից մինչև  6 տարիքային շրջանը: Այս փուլը մանկական սեռական հակումների բարձրագույն փուլն է, երբ հակումը ձևավորվում է այլ մարդկանց նկատմամբ: Տղաների մոտ առաջանում են սեռական բնույթի երևակայական պատկերներ: Այս փուլում ձևավորվում է անձի հիմնական կառուցվածքը:

    4.  Չորրորդ փուլը սկսվում է 5.6 տարեկանից մինչև 12 տ. հասակը:Այս փուլը կոչվում է անտեսանելի: Այս փուլում էներգիան ծախսվում է ստեղծագործական գործընթացների վրա: Այս փուլը սովորելու համար  ամենալավ ժամանակը, ձևավորվում և զարգանում են բարոյականությունը, ամոթը, ատելությունը:

    5.   Հինգերորդ փուլը ընդգրկում է 13-ից մինչև 18 տարիքային շրջանը և կոչվում է գենիտալ: Այս փուլում արտահայտվում են իսկական սեռական հակումները և միավորվում են բոլոր էրոգեն գոտիները:
    Երեխայի սիրո օբյեկտ է դառնում  այն մարդը, որը խնամում է նրան:
Երեխան ցանկանում է լինել հոր փոխարեն, եթե նա տղա է, կամ մոր փոխարեն, եթե աղջիկ է: 

Ապրեք Առողջ….
Պատրաստեց Լ. Բունիաթյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

x Close

Like Us On Facebook