Friday, March 29, 2024
DiseasesNews

Լյարդի էխինոկոկոզ

Էխինոկոկոզը հարուցվում է Echinococcus granulosus ժապավենաձև որդով:
Մարդը վարակվում է սննդի մեջ որդերի ձվերով կեղտոտված բանջարեղեն, կանաչի, միրգ, հատապտուղ, ջուր օգտագործելիս, հելմինթոզով հիվանդ կենդանիների ՝աղվեսների, բևեռաղվեսների մորթիները մշակելիս ինչպես նաև հիվանդ շների հետ շփվելիս:
Վարակման պահից մինչև հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելը երբեմն անցնում են շատ  տարիներ: Այս շրջանում կարող են դիտվել եղնջայտուց, դիարեա, էպիլեպսանման նոպաններ, անեմիա..
Էխինոկոկային  բուշտը սպիտակ կամ սպիտակադեղնավուն գույնի կլոր գոյացություն է լցված հեղուկով , որոնք կարող են լինել եզակի կամ բազմաթիվ: Կախված էխինոկոկային բշտի  տեղակայումից  և չափերից առաջանում են ծանրության զգացում, բութ տնքացող ցավեր աջ թուլակողում և վերորովայնային շրջանում, որովայնի առաջային պատի փքում, հնարավոր է դռներակի  և նրա ճյուղերի ճնշում:
Հետազոտության ամենաինֆորմատիվ միջոցներից է ուլտրաձայնային հետազոտեւթյունն է:

Երբեմն նկատվում է ինքնալավացում:Ելնելով բարդությունների բարձր հավանականությանը և դեղորայքային բուժան անարդյունավետությանը ցուցված է  վիրահատական միջամտություն:

                                                                                                           Ապրեք Առողջ….

                                                                                                                  Պատրաստեց Բ.Գ.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook