Wednesday, December 4, 2024
DiseasesNews

Ղեկավարների հիվանդություն․ մասնագետը նշել է՝ որոնք են սեռական խանգարման այս տեսակի դրսևորումները

Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ ղեկավարների հիվանդությունը սեքսուալ խանգարման յուրահատուկ տեսակ է (սեռական խանգարման էրգոպաթիկ ձև), որը բնորոշ է ղեկավարման գործառույթ իրականացնող մարդկանց․

«Ընկղմում աշխատանքի մեջ. անհատը չի կարողանում հանգստանալ, ճիշտ տարանջատել աշխատանքը և հանգիստը:

Սեքսուալ ֆունկցիայի իջեցումը այս դիսֆունկցիայի ժամանակ տեղի է ունենում աստիճանաբար, երբ անհատը լիակատար կլանված է կարիերայով, խոստումնալից աշխատանքով, ծանրաբեռնված է գործնական խնդիրներ լուծելով, ավելի քիչ ուշադրություն է դարձնում կանանց և ինտիմ կյանքին:

Տեղի է ունենում սուբլիմացիա՝ սեռական էներգիայի փոխարկում այլ տեսակի: Սեռական խանգարման այս տեսակը բնորոշվում է սեռական ցանկության աստիճանական նվազմամբ, արձանագրվում են տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն), հազվակի է դառնում սեռական գործունեությունը, վարքի մեջ հետին պլան է մղվում սեքսուալ-էրոտիկ մոտիվացիան, կարող են արձանագրվել էրեկցիայի և էակուլյացիայի խանգարումներ:

Դիտվում է քնի խանգարում, աշխատանքի և հանգստի ճիշտ հերթագայման խախտման պատճառով:

Այս տեսակի սեռական խանգարմանը կարող են նպաստել նաև անհատի սեռական կոնստիտուցիայի թույլ տիպը, անդրոգենների (արական սեռական հորմոնների) ցածր մակարդակը, սոցիալ- հոգեբանական տեսանկյունից լարված փոխհարաբերությունները ընտանիքում»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook