Wednesday, April 24, 2024
DiseasesNews

ԱՆՀԱՍ ԵՐԵԽԱ


Անհաս երեխանհղիության ավարտման սովորական ժամկետից վաղ՝ ներարգանդային զարգացման 28-րդ և 38-րդ շաբաթների միջև ծնված երեխան է։ Անհաս երեխայի  մարմնի երկարությունը 45 սմից պակաս է, քաշը՝ մինչև 2500 գ։ Նորածինների այս խմբի առանձնացումը պայմանավորված է նրանով, որ նորածինը լինում է բնականոն զարգացած, բայց դեռևս հարմարված չէ ինքնուրույն գոյության համար և պահանջում է ավելի լավ խնամք։ Անհաս երեխաների ծնվելուց հետո, առաջին շաբաթներին լիարժեք խնամքը կարելի է իրականացնել միայն հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքում՝ բժշկի մշտական հսկողությամբ։
Վաղաժամ ծննդաբերության պատճառներիցեն`
հղիությանժամանակմորկրածտարբեր հիվանդություններն ու վնասվածքները, հղիությանտոքսիկոզները, հղիությանընախորդած վիժումները։ Դրա հետևանքովխանգարվումէ արյանշրջանառությունը մոր և պտղի միջև, վերջինսքիչ թթվածին է ստանում, որընպաստումէվաղաժամծննդաբերությանը։Անհասերեխածնվելուհաճախակիպատճառէդառնումմորևպտղիարյանանհամատեղելիությունը`ըստ արյանխմբերի և ռեզուսգործոնի։Վաղաժամծննդաբերության պատճառ կարող է հանդիսանալ նյարդահոգեկանևֆիզիկականվնասվածքները, աշխատանքիծանրպայմանները,  ընտանիքի անառողջմթնոլորտը ։ Անհաս երեխան արտաքինտեսքով, օրգանների և համակարգերի զարգացմամբտարբերվումէհասուննորածնից։Անհասերեխանօրվամեծմասըքնումէ, ճիչըթույլէ։ Մաշկը բարակէ, նուրբ, չոր, մուգվարդագույնկամկարմիր, տեսքը՝կնճռոտ։Նուրբ աղվամազը, անհաս երեխաի մոտ, ավելիլավէարտահայտված հատկապես մեջքինուսերինայտերին։ Ենթամաշկայինճարպաշերտըթույլէզարգացած, երբեմննույնիսկբացակայումէ։Մկանայինլարվածությունըթույլէ։Մարմնիհամեմատ ոտքերը կարճ ենգլուխը համեմատաբարմեծէականջախեցիները փափուկ են, գլխինսեղմված։
 Անհաս երեխաների  ներքին օրգանները զարգացած են, բայց ֆունկցիոնալտեսակետից՝անբավարարհասունացած։
Առաջին ամսում  անհաս երեխաներիքաշը, համեմատածհասուննորածիններիհետ, շատքիչէավելանում, բայցհետագաամիսներինհասակիևքաշիավելացմանթափնավելիբարձրէ, ևորքանփոքրքաշովէծնվելանհասերեխան, այնքանարագէայնավելանում։ 
Անհաս երեխայի օրգանիզմիֆունկցիոնալանհասությունըպահանջումէմանրակրկիտխնամքևառավելբարենպաստպայմաններ՝հատկապեսկյանքիառաջինինամիսներին։Եթե բոլորկանոններըպահպանվումեն, ապաանհասերեխանֆիզիկապեսևմտավորունակություններովավելիարագէհասնումիրհասակակիցներին։Հարկավորէերեխայինհագցնելտաք, փափուկսպիտակեղեն, ձեռքերովհանդերձփաթաթելբայկայեծածկոցով։ Եթե երեխայի մարմնի ջերմաստիճանը վատ է պահպանվում,շուրջը դնել ջեռակներ, երկուսը՝կողքերին, մեկը՝ ոտքերին։ Ջեռակներումջրիջերմաստիճանըչպետքէգերազանցի60 °C։ Ջեռակներըփաթաթելսրբիչիկամտակաշորիմեջևդնելերեխայից10 սմ հեռավորության վրա։ Երեխայիմարմնիջերմաստիճանըպետքէլինի36.5-36,8 °C, իսկ վերմակիտակ՝28-33 °C։
Անհաս երեխայի կերակրումն առաջին ամիսներին ցանկալի է կատարել բժշկի հսկողությամբ։ Վաղաժամ ծննդաբերած կանանց կաթնագեղձերը հաճախ սկսում են կաթ արտադրել սովորականից ուշ։ Անհաս երեխայի համար լավագույնը կրծքի կաթն է։
Անհաս երեխային լողացնում են, ինչպես հասուն երեխային։ 
Անհասության կանխարգելումը պետք է սկսել դեռևս մինչև հղիությունը։ Կանայք պետք է բուժեն քրոնիկ հիվանդությունները, պահպանեն անձնական և սեռական հիգիենայի կանոնները: Հղիության առաջին նշաններն ի հայտ գալիս կինը պետք է դիմի բժշկի՝ անհրաժեշտ հանձնարարականներ ստանալու համար։ Հղի կինը պետք է խուսափի անհարկի հուզումներից, կանոնավոր սնվի, արգելվում է սպիրտային խմիչքներ օգտագործելը, ծխելը։ Հղիության տոքսիկոզների ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook