Thursday, March 28, 2024
NewsTravel news

Երկիր մոլորակի ամենաառեղծվածային 7 վայրերը

Երկիր մոլորակը երբեք չի դադարում զարմացնել։ Աշխարհի ամեն անկյունում կարելի է ինչ-որ հետաքրքիր բնական երևույթի ականատես լինել։ Ստորև ներկայացվող այս վայրերից որոշները տուրիստական ակտիվ շրջաններ են, մինչդեռ մյուսները հասնելն այնքան էլ հեշտ չէ, ինչևէ, այս բոլոր վայրերը գիտնականներին շփոթության մեջ են գցում:

1. Արյան ջրվեժներ, Անտարկտիդա։

Շատ մարդիկ Արյան ջրվեժները չեն տեսել իրենց սեփական աչքերով, սակայն նույնիսկ լուսանկարներով դրա տեսարանները պարզապես փշաքաղեցնող են։ Թեյլոր ժայթքող աղբյուրից սպիտակ ձյան միջով արյան կարմիր գույն ունեցող ջուր է հոսում։ Կենսաբաններն ու միկրոբիոլոգներն ուսումնասիրել են այս վայրը՝ հասկանալու համար, թե որն է ջրվեժի կարմիր գույնի պատճառը։ Նրանք եկել են այն եզրահանգման, որ դրա աղբյուրը ստորգետնյա լիճն է, որի կարմիր գույնի պատճառը դրա մեջ առկա երկաթի ահռելի պարունակությունն է։ Եվս մեկ տարօրինակ փաստ. վերջերս գիտականներն այստեղ միկրոօրգանիզմներ են հայտնաբերել, որոնք ապրում են սառույցի տակ՝ 397 մետր խորության վրա, և որոնք պահպանվում են ջրում առկա երկաթի ու ծծումբի շնորհիվ։

2. Սյուրթսի, Իսլանդիա։

Երբ մարդիկ փորձեն համոզել, որ արեգակի տակ ոչ մի նոր բան չկա, նրանց ցույց տուր իսլանդական Սյուրթսի կղզին։ Մինչև 1963թ-ն այն գոյություն չուներ։ Այնուհետև Ուեսթմենի կղզիների տարածքում ստորջրյա հրաբուխ ժայթքեց և երբ այն հանգեց, 1967թ-ին ջրում հայտնվեց մի կղզի, որը նախկինում այնտեղ չկար։

3. Մոերակիի գլաքարեր, Նոր Զելանդիա։

Նոր Զելանդիայի Սաութ Այլենդի տարածքում՝ Կոկոհե լողափին, հսկայական շրջանաձև քարեր են թափված։ Սրանք ձևավորվել են միլիոնավոր տարիներ առաջ՝ ծովի հատակին բրածոների կամ խեցու շուրջ հանքանյութերի և նստվածքի կուտակման արդյունքում, այնպես, ինչպես ոստրեներից ձևավորվել են մարգարիտները։
Ինչևէ, շրջանաձև այս քարերից կարելի է գտնել նաև Նոր Զելանդիայի Հոկիանգա Հարբոր շրջանի հյուսիսարևմտյան շրջանի Կուտու բնակավայրում։ Մասնագետները դեռևս ուսումնասիրում են դրանց կազմավորման առանձնահատկություններն ու միջուկները։

4. Լոնգիեարբիեն, Նորվեգիա։

Ապրիլի 20-ից օգոստոսի 23-ն արեգակը մայր չի մտնում Սվալբարդում. սա նորվեգական կղզիախումբ է, որը գտնվում է Գրենլանդիայի հյուսիսային շրջանում։ Այս երևույթը կործանարար խաղ է խաղում մարդու օրգանիզմի «ներքին ժամացույցի» հետ։ Կեսօ՞ր է, թե՞ կեսգիշեր. երկու օր այստեղ մնալուց հետո դժվարանում ես ասել։

5. Պամուկալե, Թուրքիա։

Պամուկալեն թարգմանաբար նշանակում է «բամբակե պալատ»։Այս սյուրռեալիստական բնապատկերն առաջացել է 17 բնական տաք աղբյուրների կալցիումի կարբոնատի նստվածքից։ Ք.ա. երկրորդ դարի երկրորդ կեսից սկսած՝ ժամանակակից Թուրքիայի Դենիզլիի շրջանի մոտ գտնվող այս տարածքը գրավում է մարդկանց՝ 38 աստիճան ջերմաստիճանի հասնող այս ջրերի ավազանների բուժիչ ազդեցության ու անկրկնելի բնապատկերների համար։

6. Շարժվող քարեր, Մահվան հովիտ, Կալիֆորնիա:

Մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչպես են Մահվան հովտի ազգային պարկի տարածքում քարերն ինքնուրույն տեղաշարժվում, այն բանից ի վեր, երբ 1915թ-ին մի հետազոտող իր կնոջ հետ նկատեց քարերի հետևից թողնված հետագծերը։ Որոշ դեպքերում այդ քարերի հետքերի երկարությունը հասնում է նույնիսկ 250 մետրի: Որոշ հետքեր ունեն կորություն, որոշներն ուղիղ գիծ են, բայց որոշ տարածք անցնելուց հետո կտրուկ թեքվում են աջ կամ ձախ, որն էլ շփոթության մեջ է գցում գիտնականներին:

7. Հավերժական կրակի ջրվեժը, Օրչարդ զբոսայգի, Նյու Յորք:

Նյու Յորքի Բաֆալո շրջանի Չեսթնաթ Ռիջ զբոսայգում Շեյլ Քրիք արգելոցում փոքրիկ ջրվեժի կասկադի հետևում կարելի է բոցավառվող կրակ տեսնել։ Իրականում, մինչև այն տեսնելը դուք կզգաք դրա հոտը, և որքան էլ զարմանալի լինի, այն իրական է և բոցավառվում է Երկրի ընդերքից դուրս բխող բնական գազից։
Շերտաքարի երկրաբանական «սխալի» պատճառով ամեն օր մոտ 1 կգ մեթան գազ է դուրս հոսում մակերես, որը, հնարավոր է, 20-րդ դարում ինչ-որ այցելու որոշել է վառել։ Ջուրը երբեմն մարում է կրակը, սակայն միշտ գտնվում է մեկը, ով այն նորից վառում է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook