Friday, April 26, 2024
News

Էնդոկրինոլոգիական ծառայության մասնագետներ ներկայացրել են ոլորտի առաջնահերթությունները

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուների և մարզային բժշկական կազմակերպությունների էնդոկրինոլոգների մասնակցությամբ:    Կարևորելով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման գործընթացում էնդոկրինոլոգիական ծառայության դերն ու նշանակությունը` մասնագետները բարձրաձայնել են այն հիմնական հարցերը, որոնք ծագում են աշխատանքի ընթացքում, և առաջնահերթությունները:   Քննարկման ընթացքում ընդգծվել է էնդոկրինոլոգիական ծառայությունում կլինիկական ուղեցույցների գործնականում կիրառման կարևորությունը, շեշտադրվել շաքարային դիաբետով պացիենտների հետ տարվող աշխատանքների վարքագծային, կենսակերպի փոփոխությունների, շաքարային դիաբետի ազգային ռեգիստրի ստեղծման և արտահիվանդանոցային էնդոկրինոլոգիական ծառայության բարելավման անհրաժեշտությունը:    Միաժամանակ, ներկաներն այս ոլորտում հաջողություններ գրանցելու գրավական են դիտարկել մարզային բժշկական կազմակերպությունների մասնագետների և էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուների միջև համագործակցության ուժեղացումը և մշտական կապի ապահովումը:    Ընթացիկ հարցերը պարբերաբար ներկայացնելու համար մարզային բժշկական կազմակերպությունների էնդոկրինոլոգները առաջարկել են, որ նման աշխատանքային հանդիպումները կրեն շարունակական բնույթ: 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook