Friday, March 29, 2024
NewsHealthy lifestyle

Ինչո՞ւ պետք է հրաժարվել ծխելուց

  • Ձեր առողջությունը. Այն աստիճանաբար սկսում է բարելավվել,քանզի Դուք Ձեր թոքերից հեռացնում եք մշտական գրգռման աղբյուրը:Եթե Դուք հազում եք,ապա ծխելը թողնելուց հետո այն կանհետանա:Ձեր ատամներից,շնչառությունից և մատներից ալևւ ծխի հոտ չի գա:Բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը.այն իր մեջ ներառում է ցրտի և շնչառական հիվանդությունների նկատմամաբ ավելի բարձր դիմադրողականություն,սրտի,արյան շրջանառության հետ կապված խնդիրների և քաղցկեղի զարգացման ավելի ցածր վտանգ:
  • Ընտանիքը. Ձեր ընտանիքը ունի Ձեր աջակցության (ինչպես ֆինանսական,այնպես էլ՝ հոգոբանական) կարիքը:Եթե Դուք վաղաժամկետ մահանաք ծխելու հետևանքով ռաջացած հիվանդությունից,ո՞վ կփոխարինի Ձեզ:

  • Երեխաները. Տանը Ձեր ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով Ձեր երեխաները մրսածությամբ,ականջի վարակներով և ալերգիաներով հիվանդանալու ավելի բարձր հակվածություն ունեն,քան չծխող ծնողների երեխաները:Նրանք նաև ավելի հաճախ են տառապում բրոնխիտով և ասթմայով:Դեռ ավելին,ծխրղների եչեխաներն ավելի բարձր հավանականությամբ հետագայում ևս դառնում են ծխողներ:
  • Սեփական բարեկեցությունը. Երբեք ուշ չէ թողնել ծխելը: Ծխելը թողնելուց ընդամենը մեկ տարի հետո սրտի իշեմիկ հիվանդության (մահվան և հաշմանդամության գլխավոր պատճառներից մեկի) վտանգը կիսով չափ պակասում է:Ծխելը թողնոլը նվազեցնում է նաև շնչառական հիվանդությունների,օրինակ՝թոքերի քաղցկեղի և էմֆիզեմայի վտանգը:
  • Անձնական ընտանեկան բյուջեն. Ծխելը ծանր է անդրադառնում նաև Ձեր գրպանի վրա:Հաշվի առեք ոչ միայն օրական ծխած գլանակների քանակությունը,այլև ապագայում առողջապահական ծառայություննորից հաճախ օգտվելու հավանականությունը:Ծխողները կարող են կանգնել այսպիսի ծախսերի առջև՝ ծխելու հետևանքով առաջացող հիվանդացության և հաշմանդամության պատճառով:
Մտածե՛ք և ապրե՛ք առողջ…
Պատրաստեց՝ Հ. Մ.

Leave a Reply

x Close

Like Us On Facebook