Friday, March 29, 2024
Diseases

Խոզուկ`համաճարակային պարոտիտ

Խոզուկը վիրուսային վարակ է, որի դեպքում հիմնականում ախտահարվում են թքագեղձերը, հատկապես` հարականջային, մյուս գեղձային օրգանները, ինչպես նաև նյարդային համակարգը:
Վիրուսը շատ զգայուն է  տաքացման, չորացման, ուլտրա մանուշակագույն ճառագայթման և կիրառվող ախտահանիչ միջոցներ ազդեցության նկատմամբ:
Ցածր ջերմաստիճանի  դեպքում  խոզուկի վիրուսը կենսունակ է  մինչև 1-2 ամիս: Վիրուսը պահպանվում և տարածվում է քթի միջոցով:
Վարակի աղբյուր է հանդիսանում  պարոտիտի ջնջված  ձևով հիվանդ մարդը և նույնիսկ արտանշաններ չունեցող վարակակիրը: Հատկապես վտանգավոր են հիվանդության թեթև և ջնջված  ձևերով հիվանդաած մարդիկ, որոնք շարունակում են շփվել առողջ երեխաների հետ:
Վարակիչ լինելու շրջանը տևում է 6-9 օր: Վարակումը կատարվում է օդակաթիլային եղանակով` խոսակցության, հազի, փռշտոցի ժամանակ: Վարակվելը հնարավոր է  հիվանդ մարդուց` հիվանդության ախտանշանների երևան գալուց դեռ 1-2 օր առաջ:
Խոզուկով հաճախ հիվանդանում են 5-15 տարեկան երեխաները և մեծահասակները, ովքեր  մանկական տարիքում չեն հիվանդացել: Հիվանդանալուց հետո ձևավորվում է կայուն իմունիտետ ամբողջ կյանքի համար:
Հիվանդուրյունը սկսվում է ջերմության բարձրացմամբ մինչև 38-39 աստիճան, գլխացավով: Ականջախեցիի առջևի մասում առաջանում է արտաքին լսողական անցքի մակարդակին հասնող, խոզուկին հատուկ ուռածություն:
Ուռածությունը մաշկի այտուցվելու հետևանքով կարող է տարածվել դեպի այտը և իջնել մինչև վիզը:Դեմքի ուրվագիծը դառնում է տանձաձև: Ցավոտությունը և այտուցվածությունը հիվանդության 3-5-րդ օրը պակասում են, իսկ 8-10 -րդ օրերին` բոլորովին անհետանում են:
Խոզուկի դեպքում  հիվանդի համար վտանգավոր են նաև բարդությունները` մենինգիտի պատճառով կարող է բարձրանալ ճնշումը,կակազություն, պարեզներ, պարալիչներ, հոգեկան խանգարումներ և անգամ  էպիլեպսիա առաջանալ: Ականջի ախտահարումը կառող է հանգեցնել անդարձելի խլության, ամորձու բորբոքումը`անպտղության:
Բուժումը կատարվում է տնային պայմաններում,պահպանելով անկողնային ռեժիմ: Երեխային պետք է կերակրել հաճախ`փոքր բաժիններով, կերակուրը պետք է լինի ջրալի,  բացառելով տապակած կերակուրները, սուր համեմունքները, խմելու համար`լավ նոսրացված  մրգահյութեր և բանջարեղենի հյութեր: Կատարում են բերանի խոռոչի լվացումներ: Կարևոր է հանգիստը, բորբոքված հարականջային և մյուս գեղձերի տաք պահելը:Այտուցվոծ տեղերը տաքացնում են բրդյա տաք, չոր փաթաթանով:
Հնարավոր բարդություններից խուսափելու և  արդյունավետ բուժման  համար, դիմել բժշկի:


Ապրեք  Առողջ

պատրաստեց՝  Ա .  Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook