Friday, March 29, 2024
DiseasesNewsԲժիշկներ և հարցազրույցներ

Հերթական բարդ վիրահատությունը Շենգավիթ ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում․ ընթացքին հետևել է «Առողջ Բլոգ»- ը

Լապարոսկոպիկ եղանակով դիստոպիկ երիկամի ավազանի քարի հեռացում, ԱՄ սեգմենտի պլաստիկա

Հիվանդը դիմել է ԲԿ գանգատվելով որովայնի ձախ կեսում առկա ցավերից, որոնք երբեմն ճառագայթվում էին ձախ գոտկային շրջան: Կլինիկայում կատարվել է բոլոր անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները: Որովայնի օրգանների ՀՇ հետազոտության (բժիշկներ` Գ. Բունիաթյան, Ա․ Դանիելյան) արդյունքում ախտորոշվել է ձախ երիկամի կոնքային դիստոպիա, ձախ երիկամի ավազանի քար և ավազան-միզածորանային սեգմենտի նեղացում։

“Շենգանիթ” ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկներ՝ Գևորգ Վարդգեսի Նազարեթյանի և Գագիկ Գնելի Թադևոսյանի մասնակցությամբ կատարվել է՝ լապարոսկոպիկ եղանակով ձախ երիկամի ավազանի քարի հեռացում (25×18մմ ) և ավազան –միզածորանային սեգմենտի պլաստիկա։

Հմուտ և բարձրակարգ մասնագետների շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել և հիվանդը դուրս է գրվել  առողջացումով :

Մանրամասները՝ www.aroxjblog․am-ի պատրաստած տեսանյութում:

104032925_204235817380081_6979884605148712166_n

20200710_120434

104181375_279243293266733_1410847939035598719_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook