Wednesday, April 24, 2024
ՆորություններԺամանց

Forbes. Աշխարհի ամենահարուստ կանայք – 2021

2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը գլխավորում է L’Oréal բիզնես-կայսրության ժառանգորդուհի Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսը: Ցանկում ներկայացված է 328 կին, որոնցից 108-ը մեծ կարողության է հասել սեփական աշխատանքի արդյունքում:

Այս տարվա փետրվարին Bumble ծանոթությունների ցանցի համահիմնադիր Ուիթնի Վուլֆ Հերդը ճանաչվեց ԱՄՆ պատմության մեջ ամենաերիտասարդ գլխավոր գործադիր տնօրենն ու ամենաերիտասարդ «self-made» միլիարդատերը: Նրա կարողությունն այս պահին գնահատվում է 1,3 միլիարդ դոլար: Նա առաջին անգամ է հայտնվել աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում:

Ցանկում ներառված են նաև կանայք, որոնք կարողությունը կիսում են ամուսինների, երեխաների և այլ հարազատների հետ: Նրանք այս տարի 12-ն են, մինչդեռ նախորդ տարի 7-ն էին:

Օրինակ, ճապոնացի Կեյկո Էրիկավան ամուսնու հետ 40 տարի առաջ հիմնել է վիդեոխաղեր մշակող Koei Tecmo ընկերությունը: Ի դեպ, Էրիկավան ևս «self-made» միլիարդատեր է:

Ի դեպ, 2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում 66-ը ունեցվածքը պարզապես ժառանգել է: Նրանց մի մասն անձամբ աշխատել է ստացած ժառանգության ծավալը մեծացնելու ուղղությամբ, իսկ մյուս մասն ակտիվ մասնակցություն այդ հարցում չունի ընդհանրապես, մինչդեռ պետք է նշենք՝ ոմանց բախտն էլ հանգամանքների բերումով պարզապես բերել է:

Օրինակ, 2021-ի աշխարհի ամենահարուստ կնոջ՝ Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսի կարողության աճը կապված է ֆոնդային բորսայում վաճառվող բաժնետոմսերի հետ, որոնց գինը նախորդ տարի աճել է մինչև 40 տոկոս: Հիշեցնենք՝ վերջինս L’Oréal-ի 33 տոկոս բաժնեմասի սեփականատերն է:

Եվ այսպես, 2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկը գլխավորում է Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերսը: 37-ամյա ֆրանսուհու ունեցվածը մարտի դրությամբ գնահատվել է 73,6 միլիարդ դոլար:

Walmart-ի հիմնադիրների դուստր և ժառանգ՝ 71-ամյա Էլիս Ուոլթոնը 2-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը 31,8 միլիարդ դոլար է գնահատվել:

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ ՄաքՔենզի Սքոթը եզրափակում է աշխարհի ամենահարուստ կանանց եռյակը: Նրա ունեցվածքը մարտին գնահատվել է 53 միլիարդ դոլար:

Չորրորդ հորիզոնականում 58-ամյա միլիարդատեր Ջուլիա Կոխն է՝ 46,4 միլիարդ դոլար կարողությամբ:

75-ամյա ամերիկուհի Միրիամ Ադելսոնը հինգերորդն է ցանկում՝ 38,2 միլիարդ դոլար ունեցվածքով:

81-ամյա Ժակլին Մարսը զբաղվում է կենդանիների համար կերերի ու քաղցրավենիքի արտադրությամբ: Նրա ունեցվածքը գնահատվում է 31,1 միլիարդ դոլար: Մարսը վեցերորդ ամենահարուստ կինն է աշխարհում:

2021-ի աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում յոթերորդը 39-ամյա չիանցի գործարար Յան Հուեյյանն է: Նա իր ընտանիքի հետ ընթացիկ տարվա մարտի տվյալներով ունի 29,6 միլիարդ դոլար ունեցվածք:

Ամենահարուստ կանանց ցանկում 8-րդը Սյուզաննա Կլատենն է: 58-ամյա գերմանուհու ունեցվածքը 28,7 միլիարդ դոլար է կազմում:

Իներորդ հորիզոնականում Ջինա Ռայնհարթն է: 67-ամյա ավստրալուհին հանքարդյունաբերությամբ ձեռք է բերել 23,6 միլիարդ դոլար կարողություն:

2021-ի ամենահարուստ կանանց տասնյակը եզրափակում է կրկին հանքարդյունաբերության շնորհիվ մեծ ունեցվածք կուտակած Այրիս Ֆոնտբոնան՝ Չիլիից: 78-ամյա միլիարդդատերն իր ընտանիքի հետ կուտակել է 23,3 միլիարդ դոլար գնահատվող կարողություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook