Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

Giorgio Armani Նորաձևության տունը բժշկական խալաթներ կարտադրի

Իտալական Giorgio Armani նորաձևության տունը կսկսի արդատրել մեկանգամյա օգտագործման սանիտարական զգեստներ`բժիշկների անձնական պաշտպանությունն ավելի անվտանգ դարձնելու նկատառումներով: Այս մասին հայտնում է Repubblica-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Նշվում է, որ բժշկական խալաթների արտադրությամբ կզբաղվեն Իտալիայում գտնվող Armani-ի բոլոր արտադրական ձեռնարկությունները:

Ավելի վաղ Giorgio Armani նորաձևության տունը Միլանում և Հռոմում կորոնավիրուսի դեմ պայքարով զբաղվող մի քանի հիվանդանոցի և հետազոտական կենտրոնի 1,25 միլիոն եվրո էր տրամադրել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook