Четверг, 28 марта, 2024
Новости

Աշխատող ծնողների աշխատաժամանակի կրճատում՝ նոր օրինագծով

Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծ:

Օրինագծով նախատեսվում է հետևյալը. «Եթե աշխատանքային օրվա ավարտը սահմանված է 18.00-ն, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի պահանջով, մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն: Եթե սահմանված է աշխատանքային օրվա ավարտի  այլ ժամ, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողին կարող է տրամադրվել 1 ժամ ժամանակ՝ 17.00-18.00-ը, որը չի ներառվում սահմանված աշխատաժամանակում»:

Իրավաբան.net

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook