Пятница, 29 марта, 2024
НовостиКрасота и уход

Թրթռացող աչք. պե՞տք է անհանգստանալ

Մեզանից գրեթե յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ունենում է աչքի թրթռոց, որը, համաձայնեք, այդքան էլ հաճելի երեւույթ չէ, եւ երբեմն կարող է օրեր տեւել:

Աչքերի թրթռոցը բժշկական տերմինաբանությամբ կոչվում է միոկիմիա:

Միոկիմիան ցավով չի ուղեկցվում եւ սովորաբար առաջանում է սթրեսի կամ գերհոգնածության ֆոնին:

Երբ մենք շատ երկար ենք գտնվում համակարգչի առաջ, շատ ենք կարդում կամ գլուխը չենք բարձրացնում գաջեթներից, աչքի խնձորակը շարժող մկանները հոգնում են, բացի այդ՝ լարվում են ճակատի մկանները: Սրա արդյունքում խախտվում է նեյրոմեդիատորների (սերոտոնին, դոֆամին, ադրենալին եւ այլն) սինթեզը նյարդերում, որոնք պատասխանատու են այդ մկանների համար:

Նեյրոմեդիատորների արտադրության եւ փոխանակության խանգարումն ուղղակիորեն կապված է սթրեսի եւ հոգնածության հետ: Ցանկացած մարդ կարող է նկատել՝ չքնեց, արտաժամյա աշխատեց, նյարդայնացավ, եւ աչքն սկսեց թրթռալ:

Միոկիմիան վայրկյաններ է տեւում եւ կարող է կրկնվել մեկ շաբաթ շարունակ: Կարելի է ասել, որ այդ կերպ օրգանիզմը հուշում է մարդուն, որ ժամանակն  է հանգստանալու: Այդ իսկ պատճառով, եթե նկատում եք, որ Ձեր աչքն անընդհատ թրթռում է, նշանակում է՝ պետք է Ձեր ռեժիմում փոփոխություններ անեք: Աշխատեք կրճատել նաեւ կոֆեին պարունակող ըմպելիքների քանակը (թեյ, սուրճ, էներգետիկ ըմպելիքներ):

Եթե մարդն իրեն առողջ է զգում, ապա աչքի թրթռոցից անհանգստանալ պետք չէ: Սակայն եթե աչքի թրթռոցն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ինքնազգացողության վատացմամբ, ապա պետք է դիմել բժիշկի:

Միոկիմիա կարող է առաջանալ նաեւ վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման, որոշ վիտամինների դեֆիցիտի արդյունքում:

Կարեւոր. Եթե աչքի թրթռոցի հետ մեկտեղ թրթռում է նաեւ կոպը կամ բերանի մի անկյունը, ապա անպայման պետք է դիմել նյարդաբանի:

Նյութը՝ doctors.am

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook