Ինչպիսին են Ձեր մազերը?? Ինչպես խնամել…..

Մազերը ճիշտ խնամելու համար նախ պետք է իմանալ, թե  ձեր մազերը որ տեսակին են պատկանում: Մազերը լինում են՝
1.Նորմալ
2.Չոր
3.Յուղոտ
4.Խառը
Նորմալ տիպի մազերը լույսի տակ լավ փայլում են: Եթե ձեր մազերը էլաստիկ են, հեշտ են սանրվում, հարդարվում,և պահպանում են այս ամենը մազերը լվանալուց հետո մի քանի օր, ապա ձեր մազերը առողջ են և մազերի խնամքի պարագանները ճիշտ են ընտրված:
Յուղոտ  մազեր- ունեն բնորոշ փայլ, լվանալուց որոշ ժամանակ անց կորցնում են տեսքը ստանալով կեղտոտ մազերի  տեսք: Մազերի յուղոտության աստիճանը կախված է ճարպագեղձերի ակտիվությունից:
Չոր մազեր- վատ են անդրադարձնում լույսը, հեշտ են խառնվում, դժվար սանրվում: Չոր մազերը սխալ խնամիքի արդյունք են, այլ ոչ թե ճարպագեղձերի անբավարար ակտիվության:
Խառը տիպի մազեր-որպես կանոն սրանք երկար մազերն են, արմատների մոտ յուղոտ, իսկ ծայրերում չոր:


Այն հարցին թե շաբաթը քանի անգամ է պետք լվանալ մազերը, ապա լվանալ մազերը պետք է այնպիսի հաճախականությամբ ինչքան ձեզ անհրաժեշտ է: Եթե օգտագործում եք մազերի գել, լակ… ապա լվանալ պետք է ամեն օր: Խորհուրդ չի տրվում մազերը լվանալ շատ տաք կամ սառը ջրով: Օպտիմալ ջերմաստիճանը 35-45C: Ինչքան յուղոտ են մազերը այնքան ջրի ջերմաստճանը պետք է ցածր լինի:  Շամպունը լվանալուց պետք է օգտագործել 2 անգամ:Առաջին անգամ մաքրվում է կեղտը, փոշին, իսկ բուժիչ հատկությունը ի հայտ է գալիս 2-րդ լվանալու ընթացքում: Թաց մազերը խորհուրդ է տրվում չսանրել,իսկ անհրաժեշտության դեպքում  սանրել ոչ մետալիկ, այլ պլաստմասե կամ փայտե սանրով: Լավագույն մազերի չորացման մեթոդը թողնել, որ իրենք չորանան, իսկ եթե օգտագործում եք վարսահարդարիչ, ապա պետք է պահել առնվազն գլխից 40 սմ հեռավորության վրա: Մազերը չի թույատրվում լվանալ օճառով, այն ամբողջությամբ վերացնում է պաշտպանիչ շերտը ինչպես մազերից,այնպես էլ գլխամաշկից: Պետք է օգտագործել շամպույն, որը համապատասխանում է ձեր մազերի որակին: Լրացուցիչ խնամքի նյութերի օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում նույն ընկերության միջոցներ օգտագործել: Այն, թե պետք է շամպունը հաճախակի փոխել միֆ է:
 Ապրեք Առողջ…
                                                                                                        Պատրաստեց՝Բ.Գ.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

x Close

Like Us On Facebook