Пятница, 19 апреля, 2024
Новостиразвлечение

Հայտնի Է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու պայուսակի պարունակությունը

Թագավորական կենսագիր Սալի Բեդել Սմիթը պատմել Է, թե Մեծ Բրիտանիայի թագուհին ինչ Է պահում իր պայուսակում: Նրա խոսքը մեջբերում Է The Sun-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գրողի խոսքով, թագուհին իր հետ միշտ վերցնում Է ակնոց՝ կարդալու համար, անանուխի սառնաշաքար, գրիչ, Clarins մակնիշի շրթներկ եւ փոքր հայելի: Ամեն անգամ ուտելուց հետո նա պայուսակից հանում Է շրթներկը՝ թարմացնելու շրթունքների գույնը: Կիրակի օրերին, երբ Եղիսաբեթն այցելում Է եկեղեցի, նա իր հետ մի քիչ կանխիկ փող Է վերցնում՝ հինգ կամ տասը ֆունտ ստեռլինգ թղթադրամներ՝ նվիրատվության համար: Թագավորական մեկ այլ փորձագետ՝ Ֆիլ Դամփերը, հայտնել Է, որ թագուհին նաեւ իր հետ վերցնում Է ընտանեկան լուսանկարներ, թերթերից վերցված խաչբառներ, օրագիր, հուշատետր եւ, հավանաբար, սմարթֆոն: Թագավորական պատմաբան Հյուգո Վիքերսի խոսքով՝ թագուհին նաեւ պայուսակն օգտագործում Է իր սպասավորին ազդանշաններ տալու համար: Այսպես, օրինակ, նա այն սեղանին Է դնում, երբ պատրաստվում Է գնալ, եւ այն ձեռքից ձեռք Է տեղափոխում, երբ ցանկանում Է ավարտել խոսակցությունը:

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook