Суббота, 20 апреля, 2024
Новостиразвлечение

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը և ցուցադրվեց Կաննի փառատոնի դափնեկիր ֆիլմը

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարմիր գորգով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը: Ավանդույթի համաձայն՝ կինոփառատոնի մեկնարկը տվեցին փառատոնի հիմնադիր, անվանի ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Վիվա-Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Րալֆ Յիրիկյանը: Նրանց այս տարի միացավ նաև փառատոնի նոր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը: Խոսելով փառատոնի ղեկավար կազմի փոփոխության մասին` Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնը նոր շունչ է ստացել: Բացման ֆիլմից առաջ Հարություն Խաչատրյանը և Րալֆ Յիրիկյանը կես կատակ, կես լուրջ քննարկեցին հաջորդ տարիների հովանավորության հարցն ու ազդարարրեցին մեկնարկը: Հասմիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ փառատոնը 16 տարեկան է և հասել է պատանեկության խենթ ու խելառ տարիքին:

Որպես բացման ֆիլմ այս տարի ընտրվել էր Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմը: Բացմանը նախորդել էր Շառլ Ազնավուրի հրապարակում հոբելյանական պատվո աստղերի տեղադրում՝ Բագրատ Հովհաննիսյանի եւ Արման Մանարյանի ծննդյան 90 եւ Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

66202590_2848551738494993_2931418714001637376_n 66451246_464142697734506_8482753296581263360_n IMG_8830 IMG_8832

66095645_2848552081828292_5246885409190838272_n 66193833_2848550828495084_5307833095360086016_n

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook