Пятница, 29 марта, 2024
Новости

«Նոր գործառույթին` նոր գաղափար» սկզբունքով դասընթացներ

Էլեկտրոնային առողջապահության ներդրման գործընթացը խթանելու և զարգացնելու համար առողջապահության նախարարությունը բժիշկներին տրամադրելու նպատակով ձեռք է բերել դյուրակիր համակարգիչներ և կազմակերպում է էլեկտրոնային առողջապահության ուսուցման դասընթացներ` «Արմեդ» կազմակերպության հետ համատեղ:

Դասընթացները կազմակերպվում են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում», որոնք վարում են փորձառու  դասընթացավարներ: Դասասենյակներն ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով և յուրաքանչյուր սովորողին տրամադրմում է մեկ համակարգիչ:  Հաշվի առնելով նման նոր գործառույթի ներդրման փաստը, բժիշկների և բժշկական կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը` դասընթացավարները տալիս են նաև տեղեկատվություն պահանջվող բազային համակարգչային դասընթացների մասին:

«Նոր գործառույթին` նոր գաղափար» սկզբունքով դասընթացներին ներգրավված են կամավորներ կազմակերպություններից, որոնք լսում են դասընթացը, որպեսզի պոլիկլինիկաներում օգնեն բժիշկներին իրենց ձեռք բերած նոր գիտելիքները հմտությունների վերածելու:

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook