Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

Հուլիսի 22-ից Վանաձորի բժշկական կենտրոնում սկսեց գործել ինվազիվ սրտաբանության բաժանմունքը: Այսօր արդեն ընդունվել է առաջին հիվանդը: Բաժանմունքում կիրականացվի սրտի անոթների զոնդավորում և ստենտավորում: Այս մասին գրում է armtimes.com  կայքը:

«Սա աննախադեպ է վանաձորցիների եւ բոլոր լոռեցիների համար: Մեր առողջապահական համակարգը վերջապես համաչափ զարգացում է ապրում նաեւ մարզային քաղաքներում՝ բացելով նման կարեւոր ծառայություն սրտի ինվազիվ սրտաբանության ու միջամտային վիրահատության: Մենք շատ երկար ենք պատրաստվել սրան, նորակառույց հիվանդանոցում մենք ունենք գերժամանակակից, իր տեսակի մեջ նաեւ եզակի զարքավորումներով, որոնցից օժտված է նաեւ Երեւանի մեկ մասնավոր բժշկական կենտրոն»,-ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը, որը անձամբ էր հետեւում բաժանմունք ընդունված առաջին հիվանդի բուժզննմանը:

Վահագն Մկրտչյանի խոսքով՝ բուժանձնակազմը հենց հիվանդանոցում է վերապատրաստվել ու ծանոթացել սարքավորումներին՝ դրսից հրավիրված համապատասխան մասնագետների կողմից. «Բաժանմունքը տեխնիկապես պատրաստված է, անհրաժեշտ բոլոր այն դեղորայքերը, որն անհրաժեշտ է ծառայության համար, մենք ունենք»:

Բժշկական կենտրոնի տնօրենը հպարտությամբ է փաստում կառավարության ու հատկապես առողջապահության նախարարության դերը, ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, քանի որ բաժանմունքը ծառայություններ կկարողանա մատուցել նաեւ պետպատվերի շրջանակներում: Ասել է թե՝ հիվանդանոցում կկարողանան ախտորոշվել ու բուժվել բոլոր հիվանդները՝ թե վճարովի ու թե պետպատվերի շրջանակներում. «3 ծրագրով պետպատվեր ենք ստացել: Ծառայությունների ցանկը բավականին լայն է՝ սրտի զոնդավորումից մինչեւ ստենտավորում: Մենք կկարողանանք օգնություն ցուցաբերել թե՛ սուր ինֆարկտ տարածներին, ու թե՛ պլանային դեպքերով: Մեր բնակչությունը այլեւս կարիք չունի հասնել Երեւան: Մասնագետները, բժիշկները, բուժքույրական անձնակազմն ու տեխնիկները բոլորը վերապատրաստված են»,- ասաց Վահագն Մկրտչյանը՝ հավելելով, որ 2 բժիշկ է հրավիրվել՝ Արմեն Օքրոյանը եւ Վահե Նավասարդյանը, վերջինս Սանկտ Պետերբուրգից է Հայաստան  վերադարձել,  Թավշյա հեղափոխությունից հետո՝ ապրելու եւ աշխատելու Վանաձորում:

Անդրադառնալով գնային համակարգին, հիվանդանոցի տնօրենը վստահեցրեց՝ գները առավել քան մատչելի են մայրքաղաքի բժշկական կենտրոնների կողմից առաջարկվող նույնատիպ ծառայությունների համեմատ, սակայն, ըստ Մկրտչյանի, դա դեռ չի նշանակում, թե որակապես ու տեխնիկապես զիջում ենք մայրաքաղաքին. «Մենք կարող էինք բարձր գներ դնել, մեր բաժանմունքը դա մեզ թույլ էր տալիս, բայց հաշվի առնելով մեր ազգաբնակչության սոցիալական վիճակը, որոշեցինք, որ ծառայությունները պետք է մատչելի լինեն»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

x Close

Like Us On Facebook