Пятница, 29 марта, 2024
БолезниНовостиԲժիշկներ և հարցազրույցներ

Վահանաձև գեղձի դիսֆունկցիա։Հիպերթիրեոզի առաջման պատճառները և բուժման մեթոդները

Վահանագեղձն ամենամեծ ներզատիչ գեղձերից մեկն է։ Այն արտադրում է թիրեոիդ հորմոներ, որոնք կատարում են մի շարք կենսական  կարևոր ֆունկցիաներ։ Սա է պատճառը, որ այս օրգանի աշխատանքի ցանկացած խանգարում բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա: Ըստ  վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման տարբերում ենք հիպոթիրեոզ  և հիպերթիրեոզ։ Մենք շատ հաճախ ենք անրադառնում հիպոթիրեոզին, վերջինս ավելի հաճախ է հանդիպում ։

Հիպերթիրեոզի առաջման պատճառների և բուժման մեթոդների մասին aroxjblog.am-ի հետ  զրուցում  ներկայացրել է  <<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ  Անահիտ Ավետիսյանը ։

Հիպերթիրեոզը ՝վահանաձև գեղձի գերֆունկցիան է; Հիվանդության պատճառը կարող է լինել տոքսիկ ադենոման ՝ Պլամերի հիվանդություն, որի պատճառը անհայտ է ։ Հիվանդության պաթոգենեզի հիմքում ընկած է ադենոմայի կողմից թիրեոիդ հորմոների ավտոնոմ գերարտադրությունը, որը չի կարգավորվում ԹԽՀ –ի կողմից ։

Հիպերթիրեոզի առավել հաճախ հանդիպող պատճառ է հանդիսանում դիֆուզ տոքսիկ խպիպը ՝ Գրևսի հիվանդություն։ Վերջինս աուտոիմուն հիվանդություն է ,բնութագրվում է վահանաձև գեղձի մեծացմամբ և հիպերֆունկցիայով ։ Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ։

Հիվանդների հիմնական գանգատներն են  ՝ դյուրագրգռվածություն, անհանգստություն ,էմոցիոնալ զգայունություն ,  սրտխփոցի զգացում , սրտի անկանոն աշխատանք , ձեռքերի դող , գերքրտնարտադրություն, շոգի մշտական զգացում, քաշի կորուստ,  ընդհանուր մկանային թուլություն։

Սպեցիֆիկ կլինիկական դրսևորում է էկզօֆթալմը ՝ աչքերի արտանկում , լուսավախություն, արցունքահոսություն;

Հիվանդությունը ախտորոշվում է կլինիկո-լաբարատոր, գործիքային հետազոտություների հիման վրա։

Հիվանդության բուժման մեթոդներն են ՝

  • Դեղորայքային
  • Ռադիոյոդթերապիա
  • Վիրաբուժական

Սովորաբար դեղորայքային բուժումը տևում է մոտ 1-1,5 տարի ։ Եթե հիվանդությունն ունենում է հաճախակի ռեցիդիվներ խորհուրդ է տրվում կամ ռադիոյոդթերապիա, կամ վիրաբուժական բուժում ։

Խորհդատվության համար դիմեք՝
<<Կրիոգեն>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անահիտ Ավետիսյան
Ք․ Երևան, Բաբայան 36
Հեռ. +374 91 33 35 21,  +374 93 250044 

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook