Четверг, 28 марта, 2024
БолезниНовости

Ակնաբույժը ներկայացրել է՝ ինչպես է կորոնավիրուսն անդրադառնում աչքերի վրա

Բժիշկներն ու գիտնականները պարբերաբար նախազգուշացնում են մարդկանց, որ կորոնավիրուսային վարակը կարող է ներթափանցել օրգանիզմի ամենատարբեր համակարգերն ու հանգեցնել դրանց աշխատանքի խանգարման՝ կոչ անելով զգոն լինել ու ժամանակին դիմել բժշկին։ Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը հատկապես վտանգավոր է լինում քրոնիկ ախտաբանությունների ֆոնին, քանի որ այն զգալիորեն վատթարացնում է դրանց ընթացքը։

COVID-19-ի վիրուսը տարածվում է շատ արագ և կարող է օրգանիզմ ներթափանցել անգամ աչքերի լորձաթաղանթի միջոցով, ինչն էլ իր հերթին կարող է հավելյալ խնդիրների պատճառ դառնալ։ Ակնաբույժ Իրինա Լեշենկոն նախազգուշացնում է, որ նման դեպքերում առաջին հերթին հարվածի տակ են հայտնվում աչքերը, քանի որ այս ախտածին տարրը կարող է բացասաբար անդրադառնալ նաև տեսողության օրգանների աշխատանքի վրա։

Մասնագետի խոսքով՝ արդեն իսկ հայտնի են դեպքեր, երբ կորոնավիրուսային վարակի հետևանքով բուժառուների մոտ զարգացել են տարատեսակ ալերգիկ ռեակցիաներ ու շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ), ինչպես նաև գրանցվել են գլաուկոմայի սրման դեպքեր։ Նման խնդիրները կարող են շատ վատ հետևանքներ ունենալ աչքերի համար, ուստի կորոնավիրուսով հիվանդներին մասնագետը խորհուրդ է տալիս աչքերի հետ կապված առաջին իսկ խնդրի դեպքում անպայման դիմել ակնաբույժին, գրում է medikforum.ru կայքը։

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook