Пятница, 29 марта, 2024
Новости

ԲՈՒՍԱԿԱՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ-փորլուծության բուժման համար

Ավելուկ-  20 գրամ ավելուկի արմատը փոշիացնել,վրան լցնել եռացրած ջուր,թրմել:Խմել օրական  2-3 ճաշի գդալ:

Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերեւներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են եւ ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը եւ ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդըի ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։

Եզան լեզու—1 ճաշի գդալ փոշիացրած բուսահումքի վրա  լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 10 րոպե թրմել, քամել: Խմել 1 օրվա ընթացքում: 1 օրվա չափաբաժինն է:

Եզան լեզվի թարմ տերևները ճզմել, հյութը խառնել հավասար քանակության մեղրի հետ և  եփել գոլորշու վրա  20 րոպե: Պահել լավ փակվող տարայի մեջ: Օրական օգտագործել 2-3 ճաշի գդալ:

Նուռ- 2 թեյի գդալ  նռան կեղևը եփել 1 բաժակ ջրում 15 րոպե, թրմել,քամել և օգտագործել 2 օրվա ընրացքում:

Չիչխան`խմել տերևների և ճյուղերի եփուկը:

Հազարատերևուկի 20  գրամ տերևները խառնել 10 գրամ վարդի տերևների հետ, վրան լցնել 1 բաժակ ջուր, եռացնել 3 րոպե, թրմել, քամել: Խմել  օրական 3 անգամ :

Կապույտ հապալասը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, անթոցիանին և այլ պիգմենտներ, դյուրամարս հանքային մանգան, հակաօքսիդիչներ, ֆիտոքիմիական այնպիսի նյութեր, որոնք օգտակար են աղեստամոքսային, սիրտ-անոթային համակարգերի, տեսողության համար, կիրառվում են նաև բորբոքային և քաղցկեղային հիվանդությունների դեպքում:

Հապալասենու պտուղները, անանուխի տերևները, օձի ավելուկի կոճղարմատը` 20-ական գրամ և երիցուկի ծաղիկներ 30գ. բուսահումքը փոշիացնել: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր եռացնել գոլորշու վրա, թրմել, քամել: Եփուկը  խմել օրվա ընթացքում 3-4 անգամ:
 Երիցուկը ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսիկծկումների (սպազմ) ժամանակ։ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։
Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաներիդեպքում։
Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։
Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։
Փոշին՝ ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում։


Ապրեք  Առողջ

պատրաստեց՝  Ա .  Հարությունյան

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook