Суббота, 20 апреля, 2024
БолезниНовости

Գլխացավի տեսակները

Տարբերում են գլխացավերի  առաջնային եւ երկրորդային տիպեր: Առաջնային գլխացավը ախտանիշ չէ, այլ ինքնուրույն հիվանդություն է:Երկրորդայինը՝  հիվանդության ախտանիշ է` հիպերտենզիա, գլխուղեղի ուռուցքը :Ցանկացած բորբոքում կամ հյուսվածքի վնասվածք սովորաբար ուղեկցվում է ցավով: Բայց ցավը կարող է լինել նաև ինքնուրույն հիվանդություն, և դրա ակնհայտ օրինակը հենց առաջնային գլխացավն է:
 Առաջնային գլխացավերը դասակարգվում են հետևյալ տեսակների. լարվածության գլխացավեր, միգրեն, փնջային և նյարդային գլխացավեր:

 Լարվածության գլխացավեր

 Առաջնային գլխացավերի մոտ 80%-ը լարվածության գլխացավերն են: Դրանք փաստացի լինում են բոլորի մոտ, հաճախ կրում են էպիզոդիկ բնույթ, բայց որոշ մարդկանց պատճառում են մեծ տհաճություն: Եթե ցավը դառնում է քրոնիկ, ուղեկցվում է էմոցիոնալ սրացումով:Այս հիվանդության  սիմպտոմներն են. գլխամաշկը լարվում է, գանգի մկանները կծկվում են, և մարդու մոտ առաջանում է տհաճ, ճնշող զգացողություն:

 Միգրեն

 Միգրենի սիմպտոմներն են. ցավ գլխի մի կիսագնդում, սրտխառնոցը եւ փսխումը: Միգրենի ծագման պատճառը արյունատար անոթների կծկումն է:Միգրենի նոպայի ժամանակ փոխվում է անոթների տրամագիծը:Արյունը սկսում է մրրկաձեւ հոսել անոթի բացվածքով՝ որոշակի հատվածներում լայնանում է, մի այլ հատվածում՝ նեղանում:
 Այդ պատճառով երբեմն հիվանդները նախքան միգրենն ունենում են տեսողական խաբկանքներ:Տեսողական պատկերներից հետո սկսում է գլխացավը:Միգրենի նոպան կարող է տևել մի քանի օր: Միգրենի բուժումը հիմնականում պրոֆիլակտիկ է .կան պրեպարատների խումբ դրանք հարկավոր է ընդունել ժամանակին և ըստ բժշկի նշանակման:

 Փնջային գլխացավեր

 Դրանց նաև անվանում են զարթուցիչային, որովհետև այդ ցավից մարդը վեր է կենում գիշերը, կարծես զարթուցիչից արթնացած: Այդ ցավը տեղակայված է քունքերում, ակնակապիճի շուրջը, զգալիորեն երանգավորվում է էմոցիաներով և դրսևորվում է փնջերով: Դրա հետ մեկտեղ նկատվում են վեգետատիվ խախտումներ. լցվում է քիթը, այտուցվում են կոպերը:Փնջային գլխացավի բուժման համար ցանկացած պրեպարատ անարդյունավետ է, բայց դրականորեն է ազդում թթվածինը՝մաքուր օդ շնչելը:
 Նյարդային գլխացավեր
 Նյարդային ցավերը ունենում են վարկյանական բնույթ և ցավը տևում է մի քանի վարկյան:

 Ապրե՛ք առողջ և տեղեկացված
 Պատրաաստեց՝ Լ. Բ

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook