Четверг, 28 марта, 2024
НовостиՏուրիտական նորություններ

Ի՞նչ է պետք անել Շենգենյան վիզա ստանալու համար

Շենգենյան վիզան տրամադրվում է Շենգենյան համաձայնագրի 28 երկրներ կարճաժամկետ այցերի (առավելագույնը 90 օր կես տարվա ընթացքում) համար՝ առանց աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորության:

Ներկայումս Շենգենյան տարածքի երկրներն են` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիխտենշտայնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան։

Մուտքի արտոնագրի համար սովորաբար անհրաժեշտ է դիմել այն երկրի հյուպատոսարանում, ուր նախատեսում եք գնալ: Եթե նախատեսում եք այցելել մի քանի շենգենյան երկիր, ապա պետք է դիմեք այն երկրի հյուպատոսություն որտեղ ամենաերկարն եք մնալու:

Եթե շրջագայություն եք նախատեսում մի քանի Շենգենյան երկրներ, որտեղ յուրաքանչյուր երկրում մնալու եք նույնքան ժամանակ, ապա պետք է դիմել այն երկրի հյուպատոսարան, ուր առաջինն եք մուտք գործելու:

Որպես կանոն, պետք է դիմել Ձեր բնակավայրի տարածքի համար պատասխանատու հյուպատոսարան, չնայած այլ հյուպատոսարաններ նույնպես կարող են ընդունել Ձեր դիմումը, եթե հիմնավորում տրամադրեք դրա համար: Եթե երկիրը, ուր ցանկանում եք այցելել, դիվանագիտական ներկայացուցչություն չունի Ձեր երկրում, խնդրում ենք ստուգել՝ արդյոք այն ներկայացված է մեկ այլ Շենգեն պետության կողմից: Ուր դիմելու ցանկին կարող եք ծանոթանալ վիզա տեղեկատվություն էջում:

Մուտքի արտոնագրի համար հյուպատոսության կողմից գանձվող գումարը կազմում է 35 եվրո: (Հայաստանի և ԵՄ-ի ստորագրած մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը)

Եվրամիության և ՀՀ միջև կնքված վիզայի դյուրացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո բազմաթիվ դիմողներ լիովին ազատվում են վիզայի վճարներից։ Դիմողների այդ խմբերը հետևյալներն են՝

  1. 12 տարեկանը չլրացած երեխաներ
  2. Եվրամիությունում օրինական հիմքով բնակվող անձանց և ԵՄ-ի երկրների քաղաքացիների մերձավոր ազգականներ (կին/ամուսին, երեխա, ծնող, պապիկ, տատիկ, թոռնիկ)
  3. Թոշակառուներ
  4. Միջազգային սպորտային մրցաշարերի մասնակիցներ և ուղեկցող անձնակազմ (մարզիչներ, բժիշկներ․․․)
  5. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անձինք, ովքեր արտերկրում գործող հայկական ՀԿ-ների հրավերներով մեկնում են մասնակցելու կրթական միջոցառումների, սեմինարների կամ կոնֆերանսների
  6. Գիտության, կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում գործունեություն ծավալողներ և փոխանակման ծրագրերի մասնակիցներ
  7. Հաշմանդամներ և ուղեկցող անձինք
  8. Լրագրողներ և ուղեկցող տեխ․անձնակազմ
  9. պաշտոնական պատվիրակության անդամներ և հայկական սահմանադրական և վճռաբեկ դատարանների դատավորներ

Դիմողների խմբերի մասին որոնք ազատվում են վիզայի վճարից կարող եք ստանալ մանրամասն տեղեկատվություն համապատասխան երկրի հյուպատոսությունից:

Անդամ պետությունները երբեմն համագործակցում են արտաքին ծառայություններ մատուցողների հետ /այսպես կոչված մուտքի արտոնագրի կենտրոնների հետ/, որոնք ընդունում են մուտքի արտոնագրի դիմումներ և օժանդակող փաստաթղթեր: Արտաքին ծառայություններ ապահովողի /մուտքի արտոնագրի կենտրոն/ միջոցով մուտքի արտոնագրի համար դիմելիս Ձեզանից կգանձվի մինչև 30 եվրո լրացուցիչ ծառայության վճար:

Հիշե՛ք, որ Դուք միշտ իրավունք ունեք ընտրել առանց հավելավճարի ուղիղ հյուպատոսարան դիմելու և մուտքի արտոնագրի կենտրոնի ծառայություններից օգտվելու միջև:

Դժբախտաբար, մուտքի արտոնագիրը չի երաշխավորում Ձեր մուտքը դեպի Շենգենյան տարածք: Մուտքը կարող է մերժվել սահմանին, եթե Դուք չեք կարողանում բացատրել Ձեր այցի նպատակը կամ ցույց տալ, որ ունեք բավարար գումար Ձեր այցի ծախսերը հոգալու համար:

Հիշե՛ք Ձեզ հետ վերցնել ոչ միայն մուտքի արտոնագրով Ձեր անձնագիրը, այլ նաև բոլոր օժանդակող փաստաթղթերը /կամ դրանց օրինակները/:

Շենգենյան Մուտքի արտոնագիրը Ձեզ թույլ է տալիս ամեն 6 ամիսը մեկ անգամ 90 օր ժամկետով գտնվել շենգենյան տարածքում: Բազմակի մուտքի վիզայի դեպքում կարող եք օգտվել բազմակի մուտքով շենգենյան արտոնագրի օրերի հաշվիչից ՝ շենգենյան տարածքում մնալու օրերը ճիշտ հաշվարկելու համար:

Ընթացակարգը տևում է 10 օրացուցային օր: Կարող է երկարաձգվել մինչև 30 օրացուցային օր կամ կրճատվել մինչև 2 աշխատանքային օր առանձին դեպքերում:

Խնդրում ենք հիշել, որ մուտքի արտոնագրի վրա նշված ամսաթվերը Ձեզ իրավունք չեն տալիս այդ ողջ ընթացքում գտնվել Շենգեն գոտում: Պետք է ստուգել «մնալու տևողությունը», որը ցույց է տալիս օրերի քանակը, որի ընթացքում Դուք իրավունք ունեք վավերականության ժամկետում մնալ Շենգեն գոտում: Մինչև 6 ամիս վավերականության ժամկետ ունեցող մուտքի արտոնագրերը տեղեկություն են տրամադրում արտոնագրով թույլատրվող օրերի ողջ քանակի վերաբերյալ:

Բազմակի մուտքի արտոնագրերի դեպքում Ձեզ թույլ է տրվում մնալ Շենգեն գոտում մինչև 90 օր յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Իրավաբան.net

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook