Пятница, 19 апреля, 2024
БолезниНовостиԲժիշկներ և հարցազրույցներ

«Իմ ամենախենթ երազանքներում անգամ նման առաջընթաց չէի կարող պատկերացնել». Ա. ՄԱԼԱՅԱՆ

Երևանի Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիրբ.գ.դպրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը պատմում է Հայկական ակնաբուժության նախագծի (Armenian EyeCare projectև կենտրոնի ձեռքբերումների մասին։ 

Ակնաբուժությունը բժիշկ Ալեքսանդր Մալայանի արյան մեջ է: Ներկայումս լինելով Հայաստանի միակ մասնագիտացված աչքի կենտրոնը՝ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիրը՝ բժիշկ Ա. Մալայանը մեծացել է բժիշկների ընտանիքում:

Նրա հայրը ՝ Սերգեյ Մալայանը, ով 1970-ականներին նույնպես երկրի գլխավոր ակնաբույժն էր, ամբողջ կյանքում երազում էր մայրաքաղաքում կառուցել ակնաբուժական բարձրորակ ծառայություններ մատուցող հիվանդանոց: Երազանքն իրականություն դարձավ, երբ 1978 թ. Երևանում բացվեց Հանրապետական ակնաբուժական հիվանդանոցը` այժմ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը: Դժբախտաբար, հիվանդանոցի բացումից 2 ամիս անց կյանքից հեռացավ բժիշկ Ալեքասնդր Մալայանի հայրը:

Իմանալով, թե ինչ մեծ նշանակություն են ունեցել ակնաբուժությունն ու նոր հիվանդանոցն իր հոր համար՝ բժիշկ Մալայանը պարտավորվեց ամբողջ կյանքի ընթացքում շարունակել հոր գործը և կյանքը նվիրել հիվանդանոցին: Նա սիրով ստանձնեց Հայաստանի գլխավոր ակնաբույժի դերը և խոստացավ մատուցել երկրում ակնաբուժական լավագույն ծառայությունները:

IMG_0817

Հիվանդանոցի բացմանը հաջորդող տարիներին Հայաստանը բախվեց բազմաթիվ մարտահրավերների՝ 1988թ. ավերիչ երկրաշարժ, 1992թ. Սովետական Միության փլուզում և պատերազմ Ադրբեջանի դեմ, որն ավարտվեց 1994 թ.: Բոլոր բնագավառներում հայերը պայքարում էին տնտեսական մի շարք լուրջ խոչընդոտների դեմ, և այդ ամենն ազդեց առողջապահական համակարգի մատչելիության վրա:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ողողված էր պատերազմում տուժած մարդկանցով, որոնց կեսը երեխաներ էին, և գլխավոր ակնաբույժը ծանրաբեռնված էր խնամքի կարիք ունեցող պացիենտներով:

Այդ ժամանակ էր, որ Կալիֆոռնիայի Լագունա Բիչ քաղաքում աշխատող ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը ստացավ ֆաքս՝ Հայաստանի Առողջապահության նախարարությունից․ նախարարությունը դիմում էր սփյուռքի բոլոր բժիշկներին՝ խնդրելով նրանց օգնել հայրենիքին այդ ծանր պահին: Բժիշկ Օհանեսյանն առանց երկմտելու արձագանքեց կանչին և ուղևորվեց Հայաստան: Աշխատելով հիվանդանոցի ոչ բարվոք պայմաններում և օրական 120 հիվանդի սպասարկելով՝ բժիշկ Օհանեսյանը գիտակցեց, որ Հայաստանը շատ լուրջ օգնության կարիք ունի: Նա վերադարձավ ԱՄՆ, հետագայում հիմնեց «Հայկական ակնաբուժության նախագիծը» (Armenian EyeCare Project) և սկսեց սերտ համագործակցել բժիշկ Ալեքսանդր Մալայանի հետ:

IMG_0812

«Մենք սկսեցինք մեր համագործակցությունն ամենադժվար ժամանակներում՝ առանց հոսող ջրի և էլեկտրականության։ Այն, ինչը մեզ պակասում էր, ժամանակակից բժշկության իմացությունն էր», — հիշում է բժիշկ Մալայանը:

Երկու տաղանդավոր ակնաբույժները գրեթե միանգամից մտերմացան և արդյունավետ համագործակցության սկիզբ դրեցին` համադրելով իրենց ռեսուրսները` Հայաստանում ակնաբուժական լավագույն ծառայություններն առաջարկելու համար:

Առաջին հերթին ստեղծվեց դրամաշնորհային ծրագիր: Հայաստանի լավագույն ակնաբույժները մեկ տարով մեկնեցին ԱՄՆ՝ տեղի առաջատար բժշկական ուսումնական հաստատություններից մեկում իրենց ենթամասնագիտության գծով դասընթացներին մասնակցելու համար: Ուսման ավարտից հետո նրանք վերադարձան Հայաստան և, ըստ իրենց ենթամասնագիտության, սկսեցին ղեկավարել ժամանակակից սարքավորումներով լիարժեք հագեցած բաժանմունքներ:

«Իմ ամենախենթ երազանքներում անգամ նման առաջընթաց չէի կարող պատկերացնել», — անկեղծանում է պրոֆեսոր Ա. Մալայանը:

Անդրադառնալով այն առաջխաղացումներին, որոնք հնարավոր դարձան ենթամասնագիտացված կլինիկաների շնորհիվ՝ բժիշկ Մալայանը հիշում է մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում ակնաբուժության վիճակը լրիվ այլ էր,  մի ժամանակաշրջան, երբ նա ստիպված էր լինում իր պացիենտներին երկրից դուրս ուղարկել՝ բուժում ստանալու:

«Ամեն ուղղորդումից սրտիցս արյուն էր հոսում։ Որպես բժիշկ՝ ձեր պացիենտին բուժել չկարողանալը շատ տանջալից է», — նշում է բժիշկը։

Այնուամենայնիվ, Մալայան-Օհանեսյան համագործակցության արդյունքում հնարավոր դարձած բժշկական առաջխաղացումների, Հայկական ակնաբուժության նախագծի, դրամաշնորհային ծրագրի և ենթամասնագիտացված կլինիկաների շնորհիվ շատ բան փոխվեց։

IMG_0813

«Հիմա մենք ոչ միայն մեր պացիենտներին չենք ուղարկում այլ երկիր՝ բուժման, այլ նաև դրսից իրենց պացիենտներին ուղարկում են մեզ մոտ», — գոհունակությամբ ընդգծում է բժիշկը:

Հիշում է՝ բժիշկ Օհանեսյանը հայտնվեց իր կյանքում այն ժամանակ, երբ ինքը դրա կարիքն ամենաշատն ուներ:

«Ես ընդամենը 2 կարճ ամիս կարողացա աշխատել հայրիկիս հետ: Ամեն անգամ, երբ հիվանդանոց էի մտնում կամ վիրահատում էի, պատկերացնում էի, թե ինչպես է նա նստած սենյակի անկյունում և հսկում ինձ։ Բայց այդ դատարկությունը որոշ չափով լցվեց Ռոջերի շնորհիվ: Եվ դրա համար ես շատ շնորհակալ եմ նրան», — անկեղծանում է պրոֆեսորը:

Բժիշկ Մալայանի և բժիշկ Օհանեսյանի համագործակցության, Հայկական ակնաբուժության նախագծի շնորհիվ Երևանի Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը վերածվեց բժշկական գերժամանակակից կենտրոնի, որի մասին երազում էին բժիշկ Մալայանն ու իր հայրը. մի վայր, որտեղ Հայաստանի ամենատաղանդավոր ակնաբույժներն, ըստ իրենց ենթամասնագիտության, բուժում են պացիենտներին, որտեղ օգտագործվում է վիրաբուժական առաջատար տեխնիկա` բժշկական գերժամանակակից սարքավորումների հետ միասին, և ուր գալիս են հարակից մարզերից՝ որակյալ բուժում ստանալու համար:

Իսկ իր հուշերը պրոֆեսորն ամփոփում է հպարտությամբ. «Ես շատ երջանիկ եմ։ Եվ հայրս նույնպես երջանիկ է»։

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook