Пятница, 19 апреля, 2024
Здоровый образ жизни

Ինչպես նիհարել ճիշտ

Մի քանի կանոններ, որոնք ձեզ կօգնեն նիհարել առանց քաղցած մնալու:
1.Դիետոլոգները խորհուրդ են տալիս սնվել հաճախ, բայց քիչ չափաբաժիններով:Բացի այդ, պետք է սնունդը լավ ծամել, փորձելով զգալ նրա համը:
2. Շատ կարևոր է չընդունել սնունդ առանց պանաջի: Օրինակ ուղակի ընկերակցելու համար, կամ (մի քիչ կփորձեմ):Այս ամենից  խուսափելու համար պետք է ռեժիմով սնվեք, այս դեպքում օրգնիզմը ինքը ձեզ ազդանշան կուղարկի, թե երբ պետեք է սնվեք:
3.Եթե ցանկանում եք  ճաշից հետո որևէ բան ուտել, ապա օգտագործեք բանջանարեղեն կամ ոչ քաղցր մրգեր:
4.Եթե սովոր եք արագ ուտելու, ապա երկարացրեք սնվելու ժամանակը:
5.Քչացրեք աղի չափաբաժինը, քանի որ այն ստիպում է ավելի շատ ուտել:
6.Մտածեք ինքնրդ ձեզ համար ոչ միայն ցածր կալորիականությամբ և բալանսավորված, այլ հետաքրքիր դիետա: Օրինակ` համատեղեք ծովամթերքը, բանջարեղենը, մրգերը,կանաչեղենը, ձիթապտղի ձեթ…այս ամենի շնորհիվ կկորցնենք մի քանի կիլոգրամ 1 շաբաթում:
Արագ նիհարելը սխալ է, քանի որ կա հավանականություն որ, նույն արագությամբ էլ կվերականգնեք ձեր նախքին քաշը:Նիհարեք դանդաղ:
Եթե նիհարելու մտքին մոտենաք ճիշտ ձևով, ապա նիհարելը կարող է լինել նաև հաճելի: Նիհարեք ճիշտ:
Ապրեք Առողջ..
 Պատրաստեց`Բ.Գ.

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook