Пятница, 19 апреля, 2024
БолезниНовостиԲժիշկներ և հարցազրույցներ

Լազերային տարատեսակ շտկումներ և աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Ելենա Մալայանը՝ նորագույն մեթոդների մասին

Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա գրեթե բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով, որոնք արվում են Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Այստեղ իրականացվում են աչքի բոլոր այն վիրահատությունները, որոնք գոյություն ունեն ամբողջ աշխարհում։ Աչքի խնդիրների և տեսողոթյան վերականգնման մեթոդների մասին  Aroxjblog.am-ը զրուցեց կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի հետ:

Լազերային շտկման համար կա արդյոք նախընտրելի տարիք

-Վիրահատությունները արվում են 18 տարեկանից բարձր տարիքում, քանի որ մինչև 18 տարեկան ինչպես ամբողջ օրգանիզմը, այնպես էլ աչքը, դեռ աճման, ձևավորման շրջանում է, ենթակա է փոփոխման։ Վիրահատությունը հարկավոր է կատարել այն ժամանակ, երբ ստաբիլիզացված է կարճատեսության կամ հեռատեսության աճը։ Վերին սահմանը տարիքային ցանկալի է 50 տարեկանից ոչ շատ բարձր, և այս դեպքում կարևոր է աչքի խնդրի տեսակը, քանի որ ամեն ինչ ինդիվիդուալ է։ 50-ից բարձր տարիքի անձանց համար գոյություն ունի ոչ լազերային այլ միջամտություն՝ ոսպնյակի փոխում արհեստական ոսպնյակով, որն այդ տարիքում ավելի արդյունավետ կարող է լինել։ Սա վերջին մի քանի տարվա կատարելագործված վիրահատության տեսակ է, որը մեծ տարիքում հնարավորություն է տալիս ձերբազատվել ակնոցից և լավ տեսնել:

photo new4

Բացի տարիքային սահմանափակումներիցկան արդյոք այլ հակացուցումներ աչքի տեսողության լազերային վերականգնման համար

— Որոշակի հակացուցումներ կան, բայց շատ չեն: Շատ հաճախ են հարցնում, թե շաքարային դիաբետը կամ օրգանիզմի այլ ընդհանուր հիվանդությունները հակացուցում են արդյոք լազերային վիրահատության համար, և ասեմ, որ ոչ։ Լազերային վիրահատության համար գլխավոր և մեր ազգին շատ բնորոշ հակացուցումը կերատոկոնուսի առկայությունն է: Նույնիսկ կասկածը, որ կա այդ հիվանդությունը կանխում է լազերային միջամտությունը։
Ի՞նչը կարող է նպաստել կերատոկոնուսի զարգացմանը, և ի՞նչն է հանդիսանում նախազգուշացնող նշան հիվանդության առկայության դեպքում

-Կերատոկոնուսն առաջացման կոնկրետ պատճառ չունի (հարված, ծանր հիվանդություն կամ այլ), քանզի այն ունի գենետիկ բնույթ, բնորոշ է հին ազգերին, որոնց թվում են հայերը։ Կերատոկոնուսի դեպքում  աչքի եղջերաթաղանթը բնածին թերի կառուցվածք ունի։ Այս հիվանդությունը զարգանում և նկատելի է դառնում հիմնականում դպրոցական տարիքից, ունի թաքնված ընթացք։ Շատ հաճախ տեսողությունը չի տուժում, բայց հիվանդությունն առկա է։ Առաջին նշանը կամ բողոքը լինում է այն, որ տեսողության որակի վատացում է սկսվում, պատկերները զույգ են տեսնում, ոչ պարզ, լարվածություն են նշում։ Խնդիրն այն է, որ այս հիվանդության դեպքում բարակում և կորանում է եղջերաթաղանթը: Մալայան կենտրոնում կան զննման և ախտորոշման այնպիսի սարքավորումներ, որոնք շատ վաղ փուլում, երբ անգամ հիվանդությունը կա, բայց չի սկսել զարգանալ, հնարավոր է հայտնաբերել և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Այս հիվանդության ընթացքը շատ տարբեր է՝ լինում է ագրեսիվ, երբ օր-օրի վատանում է տեսողությունը, լինում է նաև մեղմ։ Մի փոքր գանգատի դեպքում հարկավոր է հետազոտվել՝ հետագա բարդություններից խուսափելու համար, քանի որ մեր ազգին շատ բնորոշ է այս խնդիրը:

Կերատոկոնուսի կանխում և բուժում հնարավոր է cross-linking-ի միջոցով և կերառինգերի կիրառմամբ: Ո՞րն է այս հիվանդության բուժման առավել արդյունավետ մեթոդը

Նշված երկու մեթոդն էլ արդյունավետ են կախված նրանից, թե աչքն ինչ վիճակում է գտնվում:Cross-linking կերատոկոնուսի բուժման եղանակը լայն կիրառում ունի Եվրոպական առաջատար կլինիկաներում և արդեն շուրջ 10 տարի է նաև Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում: Այս մեթոդի բուն նպատակն է կանխել հիվանդության հետագա զարգացումը, ամրացնել այդ բարակող, մաշվող եղջերաթաղանթը և կանխել արտակորվելը կենտրոնում: Հարկ է նշել Cross-linking–ի դեպքում լինում են դրական արդյունքներ, մեծամասամբ հաջողվում է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավանում է տեսողությունը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի եղջերաթաղանթը մնում է կայուն: Կերատոկոնուսի դեպքում սա լավագույն մեթոդն է, որը նաև անվնաս է: 10 տարվա ընթացքում մեր կենտրոնում դեռ չի եղել դեպք, որ այս մեթոդը չօգնի: Գոյություն ունի նաև կերատոկոնուսի բուժում ինտրաստրոմալ կորնեալ օղակների (կերառինգեր) կիրառմամբ: Այս մեթոդով կիսալուսնաձև օղակները տեղադրվելով եղջերաթաղանթի շերտերի մեջ ՝ շտկում են կորությունը: Համապատասխան ստուգումները ցույց են տալիս կարելի է անել նմանատիպ վիրահատություն, թե ոչ:

FV3A8975
— Հիմա Հայաստանում կան շատ ակնաբուժական կենտրոններբայց գոյություն ունեն այնպիսի վիրահատություններորոնք միայն Ս.ՎՄալայանի անվան ակնաբուժական կենտրոնում են իրականացվում

— Այո, մեզ մոտ անհրաժեշտության դեպքում կատարում ենք եղջերաթաղանթի փոխպատվաստում, որը տարածաշրջանում առաջին անգամ կատարվել է հենց մեզ մոտ: Սա բավական լուրջ վիրահատություն է, քանի որ հյուսվածքն ամբողջությամբ փոխվում է: Բարդություններ և օտարման խնդիր կարող է առաջ գալ, և նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հիվանդության դեմ պայքարել, ստուգել աչքերը, անհրաժեշտության դեպքում կիրառել Cross-linking, և միայն ծայրահեղ դեպքում գնալ այս լուրջ վիրահատման:

— Կերատոկոնուսը շատ հաճախ ուղեկցվում է աստիգմատիզմովԻնչո՞վ է սա պայմանավորված

-Որպես օրենք դրանք իրար հետ կապված խնդիրներ են, գրեթե չկա կերատոկոնուսով հիվանդ, որի մոտ աստիգմատիզմ չլինի, քանի որ մենք գործ ունենք օպտիկական միջավայրի տձևացման հետ, այսինքն՝ կարծես մարդը ծուռ ապակու միջով նայի: Այդ սխալ անատոմիկ կառուցվածքը մարդիկ փորձում են մեխանիկորեն շտկել՝ կքոծելով աչքը, լարելով կոպերը: Աստիգմատիզմը զարգանում է հենց այդ անատոմիկ ճիշտ կառուցվածքը կորցնելու պատճառով, բայց կարող է լինել նաև առանց աստիգմատիզմի զարգացման  կերատոկոնուս, ինչպես նաև՝ հակառակը:

Իսկ եթե հիվանդի մոտ միայն աստիգմատիզմ էապա ի՞նչ ճանապարհով է այն բուժվում

— Միայն աստիգմատիզմի առկայության դեպքում, երբ չկա սկսվող կամ զարգացող կերատոկոնուս, արվում է լազերային միջամտություն, որի հետևանքով տեսողությունը վերականգնվում է, և մարդը ազատվում է ակնոց կամ օպտիկական լինզա կրելուց:

Կա կարծիքոր վիրահատական միջամտությունից որոշ ժամանակ անց տեսողությունը կրկին վատանում էՊատահե՞լ են ադյոք նման դեպքերև հետվիրահատական ի՞նչ բարդություններ կարող են լինել լազերային միջամտության ժամանակ

— Այդպիսի կարծիք կա, քանի որ, ցավոք, կան նման դեպքեր: Տոկոսային առումով վիրահատվողների ընդամենը 3-5 տոկոսի դեպքում կարող է այդպես լինել: Վիրաբուժության համար 3-5 տոկոսը շատ քիչ է: Շատերը մտածում են, որ ծննդաբերության կամ լարված տեսողական աշխատանքի հետևանքով է այդպես լինում, բայց ոչ, կոնկրետ պատճառներ չկան և դա ինդիվիդուալ է: Այդուամենայնիվ` հիվանդը կարող է երկրորդ անգամ վիրահատվել՝ վերականգնելտեսողությունը:

— Լազերային վիրահատության քանի՞ տեսակ կաև որքա՞ն ժամանակ է հարկավոր ապաքինման համար

— Այսօրվա դրությամբ կարճատեսությունից իսպառ ձերբազատվելու միակ տարբերակը լազերային վիրահատությունն է: Գոյություն ունի 3 տեսակի լազերային շտկման մեթոդներ՝ PRK, LASIK, FemtoLASIK, և կախված վիրահատության տեսակից տարբեր են նաև ապաքինման ժամկետները: Մաքսիմալը 1 շաբաթ կամ 10 օրն է, որը PRK-ի դեպքում է, իսկ մյուս դեպքերում՝ 3-4 օրից հիվանդները վերադառնում են իրենց սովորական կյանքին: Խստիվ սահմանափակումներ գոյություն չունեն, միայն հետվիրահատական շրջանում որոշ ժամանակ կաթիլներով բուժում են ստանում, որը չի սահմանափակում մարդու առօրյան: Հարկավոր է միայն խուսափել մեխանիկական հարված ստանալուց:

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook