Четверг, 18 апреля, 2024
Новости

Կարևորվել են բնակչության հետ հաղորդակցման ու իրազեկման աշխատանքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Երևանի առողջության առաջնային պահպանման հաստատությունների` պոլիկլինիկաների տնօրեններին և բուժաշխատողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային օղակում մատուցվող բժշկական ծառայությունների առանձնահատկությունները, ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները: Կարևորվել են, հատկապես, բնակչության հետ հաղորդակցման ու իրազեկման աշխատանքները՝ վստահության ձևավորման տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացվել են պատվաստումների գործընթացը, դրա շնորհիվ կանխարգելվող վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում բարենպաստ համաճարակային իրավիճակի պահպանմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է նաև բուժաշխատողների դերը` բնակչության շրջանում պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ հավաստի, ապացուցողական բժշկության վրա հիմնված տեղեկատվություն տրամադրելու հարցում:

Նշենք, որ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու, հաջորդիվ`  մարզերի առողջության առաջնային պահպանման հաստատությունների բուժաշխատողների հետ:

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook