Суббота, 20 апреля, 2024
БолезниНовостиԲժիշկներ և հարցազրույցներ

Կեռատոկոնուսի բուժում. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Կեռատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու  համար:

Արդեն շուրջ  10 տարի է,  ինչ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ <<Նորագույն ախտորոշման և լազերային>> բաժանմունքում, բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:

ring3

Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:

Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել  հիվանդության միայն սկզբնական փուլում:

Հատուկ մշակված  լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կեռատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել  եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

Միջամտության արդյունքում  ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով՝ կանգ է առնում կեռատոկոնւսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:

Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգ մեթոդից: 5 տարիների ընթացքում  կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85 % դեպքերում: Բուժումից  6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92% -ի մոտ  հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել`  +374 99585928

eyecenter.am

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook