Четверг, 18 апреля, 2024
БолезниНовости

Կորոնարոգրաֆիա

Կորոնարոգրաֆիան կորոնար (սրտային) զարկերակների հունի վիճակը ախտորոշող մեթոդ է: Այն թույլ է տալիս գնահատաել կոլլատերալ արյունամատակարարման և զարկերակների նեղացման աստիճանը:

1. աջ և ձախ կորոնար զարկերակներ

Հետազոտությունը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում:  Որպես մուտք  հանդիսանում են ազդրային, ճաճանչային զարկերակները:Կոնտրաստային  նյութի օգնությամբ հնարավոր է լինում վիզուալիզացնել կորոնար աջ և ձախ զարկերակները

2. Նեղացած զարկերակներ
 

 
 
 

Կորոնարոգրաֆիայի ժամանակ բարդությունները զգալիորեն քիչ են հանդիպում այն կենտրոններում, որտեղ կատարվում են ավելի շատ թվով միջամտություններ փորձառու, արհեստավարժ մասնագետների կողմից:
Փոքր բարդություններն  են կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիա, նեֆրոպաթիա, հեմատոմաներ:
Միջամտության տևողությունը կախված է միջամտության բարդությունից, զարկերակների նեղացումների քանակից և տեղակայումից:

ՄԻ քանի ժամից հիվանդը կարող է աստիճանաբար ակտիվանալ և չբարդացած դեպքում դուրս գրվել նույն կամ հաջորդ օրը:

                                                                                                    


   Ապրեք Առողջ…..
Պատրաստեց՝ Բ.Գ.

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook