Пятница, 19 апреля, 2024
НовостиՏուրիտական նորություններ

Չնայած Եգիպտոսի իշխանությունների բողոքին՝ Լոնդոնում աճուրդի կհանվի Թութանհամոնի` ավելի քան 3000 տարվա կիսանդրին

Հուլիսի 4-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, չնայած Կահիրեի բողոքներին, աճուրդի կհանվի Հին Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնի կիսանդրին, գրում է Nouvel Observateur-ը:

Հաղորդվում է, որ Եգիպտոսի իշխանությունները պահանջել էին չեղարկել աճուրդը և ետ վերադարձնել ավելի քան 3000 տարվա այդ գլուխգործոցը:

Կիսանդրին 28,5 սմ բարձրություն ունի և մոտ 4,5 մլն եվրո է գնահատվում: Արձանը պատկերում է Ամոն աստծո գլուխը՝ Թութանհամոն փարավոնի դիմագծերով, ինչը խորհրդանշում է, որ փարավոնը «աստծո մակարդակի էր բարձրացել»:

Եգիպտոսի հնագիտության նախկին նախարար Զահի Հավասսը պարզաբանել է, որ կիսանդրին մի շարք այլ հնությունների հետ Եգիպտոսից դուրս է բերվել 1970-ականներին:

«Christie’s աճուրդի տունը չի կարող ասել մեզ՝ երբ է գողացվել կիսանդրին, իսկ դրա տերերը դրա վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ են ներկայացրել»,- ասել է նա:

Աճուրդի տան տվյալներով՝ կիսանդրին 1985թ.-ին գնվել է մյունխենցի արվեստի հավաքորդ Հայնց Հերցերի կողմից: Մինչ այդ այն պատկանել է ավստրիացի Ժոզեֆ Մեսսինային, որն իր հերթին այն ձեռք է բերել 1973-1974թթ.՝ Տուրն-ն-Տակսիս դինաստիայի արքայազնից:

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook