Четверг, 28 марта, 2024
Новости

(Armenia) Պետք է համեմատել ռիսկերը հնարավոր օգուտի հետ․ ամերիկացի մասնագետը՝ պապիլոմավիրուսի դեմ պատվաստման մասին

Կայացնելով որոշում այն մասին՝ պատվաստում անե՞լ մարդու պապիլոմավիրուսի դեմ, թե՞ ոչ, պետք է համեմատել ռիսկերը հնարավոր օգուտի հետ։ Տարիներ անց պատվաստանյութը կարող է փրկել աղջկան արգանդի վզիկի քաղցկեղից, իսկ ինչ վերաբերում է ռիսկերին՝ ապա ցանկացած բուժակարգ պարունակում է որոշակի ռիսկեր։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել դեղագործ Ռոմիկ Էսկանդարյանը Glendale Adventist Medical Centre-ից (ԱՄՆ)։

«Գնահատելով հնարավոր ռիսկերը ու հնարավոր օգուտը՝ համեմատե՛ք բոլոր առավելություններն ու թերությունները։ Եթե երիտասարդ աղջիկը վարակվի ՄՊՎ-ով, ապագայում՝ մոտ 40 տարեկանում, նրա մոտ կարող է զարգանալ արգանդի վզիկի քաղցկեղ, ու այդ դեպքում նա կարող է զղջալ, որ չի պատվաստվել նախկինում, երբ նման հնարավորություն է ունեցել»,- ասել է Ռոմիկ Էսկանդարյանը։

Նա հավելել է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են պատվաստման հետ կապակցված ռիսկերի մասին, սովորաբար հիմք են ընդունում ոչ թե գիտական տվյալները, այլ ուրիշներից լսած բամբասանքները։ 21-րդ դարում դա, դեղագործի խոսքով, միանգամայն տարօրինակ է, չէ՞ որ այսօր համացանցի շնորհիվ յուրաքանչյուրին հասանելի են բազմաթիվ գիտական հրապարակումներն ու հեղինակային հետազոտությունները։

«Եթե որեւէ մեկը խոսում է պատվաստման հետ կապված ռիսկերի մասին՝ հարցրեք, թե որ գիտական հրապարակումը կարող է հաստատել նրանց խոսքը»,- նշեց Ռոմիկ Էսկանդարյանը, հավելելով, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն արդեն վաղուց է գործածվում ԱՄՆ-ում, ու ինքը հույս ունի, որ շուտով այն Հայաստանում էլ ստանդարտ կդառնա։

Հիշեցնենք, որ Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը դեկտեմբերին կներդրվի Հայաստանում:  Մասնագետները նշում են, որ Մարդու պապիլոմավիրուսի շիճուկն ապահովում է 100 տոկոս պաշտպանվածություն ինվազիվ քաղցկեղից, որն առաջանում է վիրուսի 16 և 18 շտամներով ախտահարվելիս:  Համարվում  է, որ պատվաստանյութը պաշտպանում է մարդու պապիլոմայի վիրուսից և դրա հետ կապված արգանդի վզիկի քաղցկեղից. այս հիվանդությունից ամեն տարի 250 000 կին է մահանում։ Այդ պատճառով էլ այն ներկայումս համարվում է գլոբալ խնդիր:

Հայտնի է նաեւ, որ հետազոտությունները մարդու պապիլոմայի վիրուսի պատվաստանյութի լուրջ կողմնակի հետեւանքներ չեն հայտնաբերել.

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook