Среда, 24 апреля, 2024
Մանկան ԱնկյունНовости

Ֆիզիկական վարժություններ հղիների համար

Հղիության ժամանակ կինը կարող է  ամրապնդել առողջությունը ՝ զբաղվելով ֆիզկուլտուրայով, մաքուր օդում  զբոսանքով, մաշկի խնամքով, վտանգավոր սովորույթունրից հրաժարվելով։ Հատուկ ֆիզիկական վարժությունները կարող են նպաստել մոր և պտղի առողջության ամրապնդմանը, հղիության բնականոն  ընթացքին, բարեհաջող ծննդաբերությանը։  Կարող են կատարել աերոբիկ վարժություններ մկանների համար, նաև շնչառական և լիցքաթափման վարժություններ։  Սակայն պետք է խուսափլել սպորտային և պարային այն ձևերից,  որոնք պահանջում են կատարել բարձր ոստյուններ, ցատկեր, կտրուկ շարժումներ։
Ինչ վերաբերվում է լողին, հատկապես սառը ջրում, ապա դրանից առաջ անհրաժեշտ է մտածել ՝արդյոք նպատակահարմար է , եթե մինչև հղիույթունը վարժված, հարմարված չեք եղել դրան։
Փորձը ցույց է տալիս, որ հղիների համար նախատեսված վարժությունների համալիրը և պարբերական զբոսանքը մաքուր օդում նպաստում են , որպեսզի նրանք ֆիզիկապես լավագույնս հարմարվեն հղիությանը և նախապատրաստվեն ծննդաբերության։
 Ֆիզիկական վարժությունները ունեն հետևյալ  դրական ազդեցությունները հղի կնոջ համար՝

  •  լավացնում են կեցվածքը,
  •  թեթևացնում են մեջքի ցավը,
  •  ուժեղացնում են մկանները /մարմնի և սրտի/,
  •  թեթևացնում են փորկապությունը և այտուցը,
  •  օգնում են ավելի հանգիստ քնել,
  •  տալիս են էներգիա,
  •  բարելավում են շնչառությունը,
  • բարձրացնեւմ են տրամադրությունը,

Վարժություններ հղիության ժամանակ

  •   Այն կանայնք ովեքեր մինչև հղիությունը կատարել  են ֆիզիակական վարժություններ, կարող են շարունակել առանց մեծ փոփոխությունների։ Ովքեր չեն կատարել , բայց ցանկանում են հղիության ժամանակ, պետք է սկսեն թեթև վարժություններից, օրինակ ՝ քայլել, լողալ՝ թեթև լողակյին շարժումներ անելով։
  •  Հղիության ժամանակ հոդերը ավելի նուրբ են , ուստի պետք է զգույշ լինել, որպեսզի չվնասվեն։
    Հակապես եթե մինչև հղիությունը ֆիզիկական վարժություններ չեք կատարել։
  •  Հաճախականությունը․ ցանկալի  է սկսել 5-10ր-ից հասնելով 20-30րոպեի՝շաբաթական առնվազն 3 անգամ։

Վարժության տեմպը

  • Եթե կարողանում եք վարժության ժամանակ խոսել, ուրեմն տեմպը լավ է
  •  եթե դժվարանում եք, ապա պետք է դանդաղեցնել վարժության տեմպը
  •  պետք է դադարեցնել, երբ հոգնում եք
  • վարժություննրը պետք է սկսել  և ավարտել  դանդաղ տեմպով,
  •  հանգստանալ  հիմնականում ձախ կողմի վրա
  •  խուսափել ՝
  • շոգ եղանակին վարժություն կատարելուց < ցանկալի է շատ հեղուկ խմել>
  • կտրուկ և արագ շարժումներից
  • այն վարժություններից , որոնց հետևանքով հատկապես հղիության վերջին 3 ամիսներին խանգարվում է մարմնի հավասարակշռույթունը,
  • հղիության առաջին 4 ամիսների ընթացքում մեջքի վրա վարժույթուններ կատարելուց,
  • առանց բժշկի հետ խորհրդակցելու վարժույթուններ կատարելուց
  • վարժության ժամանակ որովայնի խիստ սեղմումներից։

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook