Четверг, 18 апреля, 2024
БолезниНовостиЗдоровый образ жизни

(Armenia) Դիաբետիկ ոտնաթաթ

Դիաբետիկ ոտնաթաթ
    
                                                                 Ի՞նչ է դիաբետիկ ոտնաթաթը
   Այս հիվանդությունը զարգանում է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ և պայմանավորված է  վերջույթների, անոթների դեգեներատիվ պրոցեսով: Դիաբետիկ ոտնաթաթի դեպքում առաջին հերթին դիտվում է մազանոթների լայնացում,էնդոթելային պրոլիֆերացիա և հիալինանման զանգվածների հարանոթային կուտակում, որը բերում է անոթի լուսանցքի խցանման: Ավելի ուշ կարող է առաջանալ թրոմբ և արյունազեղում: Կազմաբանական այս փոփոխությունները բերում են հյուսվածքում բջիջների էներգետիկ պաշարների փոքրացման և թթվածնային քաղցի: Այս պայմաններում միկրովնասվածքը վարակին զուգակցվելու դեպքում կարող է օջախ հանդիսանալ փտախտի զարգացման համար: Դիաբետիկ փտախտը կարող է զարգանալ ինքնաբերաբար, բայց ավելի հաճախ դրա առաջացման պատճառ են հանդիսանում միկրովնասվածքները, ներաճած եղունգները, վերջույթի սառեցումը, այրվածքները և կոշտուկները:
 Դիաբետիկ փտախտը լինում է 2 տեսակ՝
     1.   Չոր փտախտ-վերջույթի  նեկրոզված հատվածը սև գույնի է /սև փտախտ/
.       2. Թաց փտախտ

Հիվանդության ախտանիշները՝
  Սկզբնական շրջանում հիվանդները գնգատվում են ստորին վերջույթում մշտական սառնության զգացումից, պարէսթեզիայից կամ թմրածությունից: Ախտահարված շրջանում մաշկը ընդունում է կապտակարմրավուն երանգ, չոր է, թեփոտվող առանց մազածածկույթի: Եղունգները հաստացած են և ձևափոխված , սրունքի  մկանները ենթարկված են ապաճման, ցավային համախտանիշը թույլ է արտահայտված, նույնիսկ կարող է բացակայել:
  
Բուժման պայմանները
 Դիաբետիկ ոտնաթաթի արդյունավետ բուժման պայմանը, շաքարային դիաբետի օպտիմալ փոխհատուցումն է, ինչպես նաև ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների փոխանակության կանոնավորումը: Դրան հասնում ենք անհատական դիետա նշանակելով՝ սահմանափակելով հեշտ յուրացվող ածխաջրերը և կենդանական ճարպերը: Բույման նպատակով կիրառվում են այրան շրջանառությունը լավացնող դեղեր, իսկ խոշոր անոթների ախտահարման դեպում՝ կիրառվում է վերակառուցողական վիրահատություններ:
 Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բ

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook