Четверг, 25 апреля, 2024
Болезни

3 հիվանդություն,որոնց պատճառով բերանից տհաճ հոտ է գալիս

1.Նեխած հոտ

Բերանից նեխած հոտ կարող է գալ  կերակրափողի դիվերտիկուլ հիվանդության ժամանակ: Այս հիվանդության ժամանակ կերակրափողում առաջանում են (գրպանիկներ), որոնք խանգարում են սննդի անցումը կերակրափողով, ինչի պատճառով էլ սննդի մասնիկները մնում են կերակրափողում: Այս հիվանդության ժամանակ գիշերները  սննդի մասնիկները կարող են հայտնվեն բերանի խոռոչում : Նման ախտանիշներ ունենալու դեպքում պետք է դիմել բժշկի:
2. Հոտած մսի հոտ
Այս հոտը վկայում է  լյարդի ախտահարման մասին: Հնարավոր է նաև աչքերի սկլերաների դեղնում, մեզի մգացում,  կղանքի անգույնացում: Լյարդի ախտահարման կարող են բերել հեպատիտ A , ալկոհոլի չարաշահումը, որոշ դեղորայքների օգտագործումը` պարացետամոլ: Նշված ախտանիշների առկայության դեպքում դիմել բժշկի:
3. Ացետոնի հոտ
Ացետոնի հոտը վկայում է շաքարային դիաբետի մասին: Նորմայում, երբ արյան մեջ հայտնվում է գլյուկոզան, արտազատվում է ինսուլին հորմոնը, որի շնորհիվ էլ գլյուկոզան
փոխակերպվում է էներգիայի  : Շաքարային դիաբետի դեպքում գլյուկոզայի քանակը բարձրանում է արյան մեջ, որում մեղավոր են ինսուլինի դեֆիցիտը (1 տիպ շ.դ.), կամ հյուսվածքների զգայունության իջեցումը ինսուլինի նկատմամբ (2 տիպ): Այս դեպքում էներգիա օրգանիզմը փորձում է ստանալ ճարպից, որի փոխակերպումից էլ առաջանում են կետոնային մարմինները:  Հենց կետոնային մարմիններն էլ առաջացնում են ացետոնի հոտ:


Ապրեք Առողջ

                                                                                                       Պատրաստեց Բ. Գ.

Добавить комментарий

x Close

Like Us On Facebook