Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Skyball-ը մի քանի օդապարիկներով թռիչք կիրականացնի Արագած լեռան վրայով

Skyball-ը հունվարի 18-ին  կիրականացնի  Արագած լեռան վրայով ևս մեկ  երկար սպասված թռիչք՝ մի քանի օդապարիկներով:

«Արմենպրես»ի հետ  զրույցում այս մասին ասաց  «Skayball»  ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն՝ ընդգծելով, որ տարբեր երկրներից ժամանած 7 օդաչու կմասնակցի թռիչքին:

«Շատերը կհիշեն, որ անցած ձմռանը ես և իմ ընկեր Սերգեյ Բաժենովը իրականացրինք Գյումրի-Երևան թռիչք՝ Արագած լեռան գագաթների վրայով։ Միանշանակ կարող եմ ասել, որ մինչ օրս ունեցած հազարավոր թռիչքներից ամենատպավորիչը և հիշարժանը հենց այդ թռիչքն էր։  Ցանկանալով կիսել այս հրաշք տեսարանները մեր ընկերների հետ՝ որոշել ենք հունվարի 17-23-ը խաղարկել «‎Արագածի գավաթ 2023»»,- ասաց  «Skayball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։

Նա ընդգծեց, որ նախատեսվում է Արագածի գագաթների վրայով միաժամանակ մի քանի օդապարիկների թռիչք, և այն թիմը, որը կկարողանա անցնել գագաթների վրայով, կպարգևատրվի «‎Արագածի գավաթ 2023»-ով։

Նաիրին ասաց, որ երթուղին իրականացվելու է Գյումրիից Գառնի, իսկ թռիչքի ընդհանուր տևողությունը լինելու է 4-5 ժամ՝ մինչև 6000 մետր բարձրության վրա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook